Անցնել բովանդակությանը

Եղբայր Սանդերսոնը Լեհաստանում խոսում է կամավորների և փախստականների հետ

ՄԱՅԻՍԻ 18, 2022
ԼԵՀԱՍՏԱՆ

Հատուկ այցելություն կամավորներին և ուկրաինացի փախստականներին

Հատուկ այցելություն կամավորներին և ուկրաինացի փախստականներին

2022 թ. մայիսի 1-ին՝ կիրակի, Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Մարկ Սանդերսոնը և մասնաճյուղի կոմիտեի երեք անդամներ այցելեցին Ուկրաինայից Լեհաստան տեղափոխված փախստականներին։ Այդ ընթացքում եղբայր Սանդերսոնը և նրան ուղեկցող եղբայրները լսեցին փախստականներին և հավաստիացրին, որ Կառավարիչ մարմինը սիրում և աջակցում է իրենց։

Ձախից աջ՝ Լեհաստանի մասնաճյուղի կոմիտեի անդամ Տոմաշ Վոլչկոն, Մարկ Սանդերսոնը, Լեհաստանի մասնաճյուղի կոմիտեի անդամ Վեսա Վանանենը և Ֆինլանդիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ Տոմմի Կաուկոն

Եղբայրները սահմանին քննարկում են աղետից տուժածներին օգնելու հարցը

Տարբեր վայրերում, այդ թվում՝ 4 համաժողովների և մի քանի Թագավորության սրահներում ապաստանած փախստականներին այցելելու համար նրանք 6 օրում անցել են ավելի քան 2 500 կիլոմետր (1 550 մղոն)։ Եղբայրները Ուկրաինայի և Լեհաստանի սահմանին նաև հանդիպել են կամավորներին։

Մի ուկրաինացի եղբայր ասաց. «Այդ այցելությունը չափազանց քաջալերական էր և թարմացնող, ասես շոգ օրը սառը ջուր խմելիս լինեիք»։

Իսկ մի ուկրաինացի քույր ասաց. «Այս այցելությունը մեծ անակնկալ էր։ Տեսնում ենք, թե Եհովան ինչպես է հոգում մեր մասին»։

Մեկ ուրիշ ուկրաինացի քույր նշում է. «Երբ հասանք Լեհաստան, շնորհակալություն հայտնեցինք Եհովային, քանի որ նա մեզ տվեց անհրաժեշտ ամեն ինչ»։

Վարորդների և այլ կամավորների խումբը համաժողովների սրահի բակում (Լեհաստան)

Եղբայրները նաև հանդիպեցին փախստականներին աջակցող կամավորների հետ։ Եղբայր Սանդերսոնը ասաց, որ Եհովան սիրում է նրանց, հիշեցրեց Եբրայեցիներ 6։10-ում արձանագրված խոսքերը և նշեց, որ «Եհովան չի մոռանա իրենց աշխատանքը»։ Նաև ավելացրեց. «Մենք էլ չենք մոռանա»։ Կամավորներն էլ իրենց հերթին ասացին, որ շնորհակալ են Եհովային, որ հնարավորություն է տվել օգնելու հավատակիցներին։

Հանդիպում ուկրաինացի տարեց քույրերի հետ (Ռադիմնո, Լեհաստան)

Լեհաստանի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Վեսա Վանանեն ասաց. «Մեր հավատը շատ զորացավ, քանի որ անձամբ զգացինք, թե ինչպես է Եհովան ամեն ինչ իր վերահսկողության տակ առել։ Նա Կառավարիչ մարմնի և պատրաստակամ եղբայրների միջոցով ճիշտ ժամանակին տալիս է այն ամենը, ինչ անհրաժեշտ է»։

Կամավորները այն համաժողովների սրահում, որտեղ պատրաստվում են մարդասիրական օգնության արկղերը (Ստենշև, Լեհաստան)

Մեր եղբայրներն ու քույրերը, անկախ իրենց հանգամանքներից, շարունակում են միմյանց հանդեպ հոգատարություն դրսևորել և վայելել ուրախությունը, որ գալիս է առատաձեռն լինելուց (Գործեր 20։35