ՕԳՈՍՏՈՍԻ 15, 2019
ԼԵՀԱՍՏԱՆ
Վարշավա, Լեհաստան։ «Սերը երբեք չի վերջանում» 2019 թ. միջազգային համաժողով. հաշվետվություն
Օրերը՝ օգոստոսի 9–11, 2019
Վայրը՝ «Լեգիա» (Վարշավա) քաղաքային մարզադաշտ և «Թորվար» սրահ (Վարշավա, Լեհաստան)
Լեզուները՝ անգլերեն, լեհերեն
Ներկաների բարձրագույն թիվը՝ 32 069
Մկրտվածների թիվը՝ 190
Միջազգային պատվիրակների թիվը՝ 6 892
Հրավիրված մասնաճյուղերը՝ Էկվադոր, Կենտրոնական Եվրոպա, Կորեա, Հունգարիա, Ճապոնիա, Միացյալ Նահանգներ, Մոլդովա, Չիլի, Ռումինիա, Վրաստան, Ուկրաինա, Ֆինլանդիա և Ֆրանսիա
Հետաքրքիր դեպք. պրն Կամիլ Կազմիերկևիչը, որը պատվիրակներին հյուրընկալած հյուրանոցներից մեկի՝ «Ֆոր Փոինթս Բայ Շերատոն Վարշավա Մոկոտուվ» հյուրանոցի գլխավոր մենեջերն է, գրեց. «Ձեզ հետ շատ հեշտ է համագործակցել։ Կցանկանայի այդքան բարի և դրական տրամադրվածություն ունեցող ավելի շատ հյուրեր ունենալ։ [Համաժողովի] մասնակիցների միջև ամուր կապն ու միասնությունը ակնհայտ է.... Գլխարկս հանում եմ [ձեր առաջ] այս միջոցառումը կատարյալ ձևով կազմակերպելու համար»։
Իսկ պրն Կամիլ Լուբանսկին, որը «Քեյ-Էլ թիմ» ընկերության սեփականատերն է (այդ ընկերության հետ պայմանագիր էր կնքվել, որպեսզի այն ուղևորափոխադրումներ կազմակերպեր), պատմում է. «Եհովայի վկաների հետ համագործակցության հենց սկզբից հասկացա, որ մեզ հաջողվելու է լավ համագործակցել հաճելի մթնոլորտում։ Նրանք շատ կազմակերպված են և պրոֆեսիոնալ։ Այս մեծ միջոցառումը լավ պլանավորված էր, և ամեն ինչ նախապատրաստված էր։ Մեր ընկերությունը պատիվ է ունեցել սպասարկելու բազմաթիվ հեղինակավոր և պետական միջոցառումներ, որոնք կազմակերպվել են ազգային և եվրոպական մակարդակով։ Սակայն հազվադեպ ենք հանդիպում այսքան լավ պատրաստված ու կազմակերպված հաճախորդի։ Մի խոսքով՝ մեր վարորդները և այլ աշխատողներ միայն դրականորեն են արտահայտվում Եհովայի վկաների հետ համագործակցության մասին։ Հույս ունենք, որ ապագայում նորից հնարավորություն կունենանք միասին աշխատելու»։
Պատվիրակներին ջերմորեն դիմավորում են օդանավակայանում։
Ուրբաթ օրը՝ առավոտյան, մարդիկ գալիս են համաժողովի վայր։
Համաժողովի անցկացման վայրերից մեկը՝ «Լեգիա» քաղաքային մարզադաշտը՝ վերևից։
Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Գերիտ Լյոշը ներկայացնում է ուրբաթ օրվա եզրափակիչ ելույթը։
Մկրտության թեկնածուներից երեքը՝ մկրտվելիս։
Եղբայրներն ու քույրերը ուշադիր լսում են համաժողովի ծրագիրը։
Պատվիրակները, տարազներ հագած, լուսանկարվում են մարզադաշտի մոտ։
Կիրակի օրը հրավիրված հատուկ լիաժամ ծառայողները, մարզադաշտում կանգնած, ներկաների հետ երգում են եզրափակիչ երգը։
Մի խումբ քույրեր երգում են պատվիրակների համար կազմակերպված երեկոյան միջոցառման ժամանակ։
Երեկոյան միջոցառման ժամանակ եղբայրներն ու քույրերը լեհական ավանդական պար են կատարում։