Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆԻՍԻ 27, 2022
ԼԵՀԱՍՏԱՆ

«Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել լեհերեն ժեստերի լեզվով

«Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել լեհերեն ժեստերի լեզվով

2022 թ. հունիսի 19-ին Լեհաստանի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Պշեմիսլավ Բոբուվը հայտարարեց լեհերեն ժեստերի լեզվով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Նախապես տեսագրված ծրագիրը դիտեց 1000 հոգի։

Նոր թարգմանությունը լեհերեն ժեստերի լեզվով Քրիստոնեական Հունարեն Գրությունների առաջին հրատարակությունն է և հասանելի է jw.org կայքում և JW Library Sign Language հավելվածում։

«Մենք շատ ուրախ ենք այս հրատարակության համար։ Այժմ խուլ մարդկանց հասանելի են աստվածաշնչյան վառ, տպավորիչ պատմությունները, որոնք կօգնեն հետևել Հիսուսին և ավելի մտերմանալ մեր սիրառատ Հոր՝ Եհովայի հետ»,— ասաց եղբայր Բոբուվը։

Եհովայի վկաները լեհերեն ժեստերի լեզվով նյութեր հրատարակել են 2004 թ.-ից, որոնցից առաջինը «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից» գրքույկն էր։ Լեհերեն ժեստերի լեզվով առաջին երկու ժողովները կազմավորվել են 2006 թ.-ին։ Ժեստերով հաղորդակցվող դաշտում այժմ կան 13 ժողովներ, 22 խմբեր և նախախմբեր։

Լեհերեն ժեստերի լեզվի թարգմանչական խումբը

Համոզված ենք, որ լեհերեն ժեստերի լեզվով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» լույսընծայումը ներդաշնակ է Եհովայի կամքին՝ «ամեն տեսակ մարդիկ ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանան և փրկվեն» (1 Տիմոթեոս 2։4