ՕԳՈՍՏՈՍԻ 14, 2020
ԼԻԲԱՆԱՆ
Ուժեղ պայթյուն Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում
2020 թ. օգոստոսի 4-ին Լիբանանում տեղի ունեցած ուժեղ պայթյունը հողին հավասարեցրեց Բեյրութի նավահանգիստներից մեկը։ Պայթյունի հետևանքով հազարավոր մարդիկ ծանր վնասվածքներ ստացան, շատերն էլ մահացան։ Բազմաթիվ շինություններ ավերվեցին։ Վնասվել են նաև մեր որոշ հավատակիցների տներ։ Ցավոք, մեր եղբայրներից ու քույրերից մի քանիսը լուրջ վնասվածքներ են ստացել, սակայն ոչ ոք չի մահացել։
Մենք վստահ ենք, որ մեր առատաձեռն Աստված կշարունակի իր ծառաներին տրամադրել այն աջակցությունը, որի կարիքը նրանք ունեն (2 Սամուել 22։3)։