ՀՈՒՆԻՍԻ 15, 2022
ԼԻՏՎԱ
ՄԻԵԴ-ը սահմանել է, որ Լիտվան մերժել է Ստանիսլավ Տելյատնիկովին զինծառայության փոխարեն տրամադրել այլընտրանքային քաղաքացիական ծառայության հնարավորություն
2022 թ. հունիսի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) միաձայն վճիռ կայացրեց հօգուտ եղբայր Ստանիսլավ Տելյատնիկովի, որը համոզմունքի հիմնավորմամբ հրաժարվել է զինվորական ծառայությունից: ՄԻԵԴ-ը գտնում է, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը երաշխավորված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածով (մտքի, խղճի և կրոնի ազատություն): Այսպիսով, քանի որ Լիտվան խախտել է Կոնվենցիան, պարտավոր է Ստանիսլավին վճարել ընդհանուր առմամբ 3 000 եվրո (3 196 դոլար) փոխհատուցում:
Եվրախորհրդի գրեթե բոլոր անդամ պետությունները անհրաժեշտության դեպքում իրականացրել են այլընտրանքային քաղաքացիական ծառայության ծրագիր: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելիս Ստանիսլավը պահանջել է իրեն տրամադրել եվրոպական չափանիշներին համապատասխան այլընտրանքային քաղաքացիական ծառայություն կատարելու հնարավորություն: Սակայն Լիտվան օրենքում նման դրույթ չունի։ Լիտվայի, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի դեմ կայացված նմանատիպ վճիռներում ՄԻԵԴ-ը կրկնել է, որ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները պետք է զինվորական ծառայության այլընտրանք առաջարկեն, որը չի կրում պատժիչ բնույթ, խտրական չէ, և որը իսկապես քաղաքացիական է։
Այդ ժամանակվանից ի վեր Հայաստանը ստեղծել է այլընտրանքային քաղաքացիական ծառայության հաջող ծրագիր: Այն երիտասարդները, որոնց համոզմունքները դեմ են զինվորական ծառայությանը, կարող են հասարակության համար տարբեր օգտակար ծառայություններ կատարել։
Մենք հուսով ենք, որ Լիտվան նույնպես կհետևի ՄԻԵԴ-ի ցուցումներին և կտրամադրի այլընտրանքային քաղաքացիական ծառայություն, որը օգուտ կբերի թե՛ մեր եղբայրներին և թե՛ հասարակությանը։ Մենք նաև վստահ ենք, որ Եհովան կշարունակի Լիտվայում ապրող մեր եղբայրներին տրամադրել անհրաժեշտ առաջնորդությունն ու աջակցությունը (Ողբ 3։25)։