Անցնել բովանդակությանը

ՀՈՒԼԻՍԻ 25, 2014
ԽՈՐՎԱԹԻԱ

Եհովայի վկաները օգնություն են տրամադրում Բալկաններում

Եհովայի վկաները օգնություն են տրամադրում Բալկաններում

ԶԱԳՐԵԲ, Խորվաթիա։ 2014թ. մայիսի 13–15-ը տեղատարափ անձրևները Սերբիայում, Խորվաթիայում, Բոսնիա և Հերցեգովինայում ջրհեղեղ են առաջացրել, ինչի հետևանքով մոտ 3000 սողանքներ են եղել։ Սա այս տարածքում գրանցված ամենաուժեղ ջրհեղեղն էր։ Գերմանիայում գտնվող Եհովայի վկաների մասնաճյուղը հոգ է տարել, որ Եհովայի վկա կամավորների կոմիտեներ կազմվեն, և աղետից տուժածներին օգնություն տրամադրվի։

Կոմիտեները տարհանվածներին իսկույն փոխադրամիջոց տրամադրեցին, ապահովեցին ուտելիքով, հագուստով և ժամանակավոր կացարանով։ Թեպետ ոչ մի Եհովայի վկա չի մահացել կամ մարմնական վնասվածք ստացել աղետի պատճառով, սակայն առնվազն 14 տներ լուրջ վնասվել և ամբողջովին ավերվել են։ Ավերվել է նաև Վկաների երկրպագության վայրերից մեկը։ Այժմ կոմիտեները իրենց ուժերը կենտրոնացրել են վնասված տների վերանորոգման և հավաքովի տներ կառուցելու վրա՝ նախատեսված նրանց համար, ովքեր անտուն են մնացել։

Իոսիպ Լիովիչը՝ Խորվաթիայում Եհովայի վկաների խոսնակը, ասում է. «Սրտապնդվեցինք, երբ իմացանք, որ այս աղետի պատճառով մեր ժողովների անդամներից ոչ մեկ չի կորցրել իր կյանքը, սակայն ցավակից ենք նրանց, ովքեր սգում են իրենց հարազատների կամ ընկերների մահը։ Ողջ Բալկաններում մենք փորձում ենք ամեն ինչ անել՝ մխիթարելու մարդկանց։ Շնորհակալ ենք նաև մեր ընկերներին, որ Գերմանիայից եկել են այստեղ՝ օգնելու, որ առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում տուժածները դուրս գան ճգնաժամից»։

Մեդիա կոնտակտ(ներ)։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Խորվաթիա։ Իոսիպ Լիովիչ, հեռ. +385 91 5336 511

Սերբիա։ Դանիել Դոմոնջի, հեռ. +381 11 405 99 00