ՀՈՒՆՎԱՐԻ 13, 2015
ԽՈՐՎԱԹԻԱ
Խորվաթիայում գրքի միջազգային ցուցահանդեսին Վկաների տաղավարը գրավեց այցելուների ուշադրությունը
ԶԱԳՐԵԲ, Խորվաթիա։ 2014թ. նոյեմբերի 11–16-ը Եհովայի վկաները առաջին անգամ մասնակցեցին հանրահայտ Interliber միջազգային գրքի և կրթական միջոցների ցուցահանդեսին։ Ամենամյա այս միջոցառմանը մասնակցում են հրատարակչության և կրթության բնագավառի հարյուրից ավելի ընկերություններ։ Այս ցուցահանդեսը համարվում է Խորվաթիայում նման բնույթի կարևորագույն միջոցառումներից մեկը։ Այս տարվա այցելուների թիվը ռեկորդային էր՝ մոտ 130000։
Վկաների տաղավար այցելած մարդկանցից էր պարոն Իվո Յոսիպովիչը՝ Խորվաթիայի Հանրապետության նախագահը։ Նա ողջունեց Վկա կամավորներին և վերցրեց գիտությանն ու Աստվածաշնչին առնչվող հրատարակություններ՝ «Կյանքի ծագումը. հինգ հարց, որ արժե քննել»,«Ինչպե՞ս է կյանքն առաջացել» և «Ինչպե՞ս է առաջացել կյանքը. էվոլյուցիայի՞, թե՞ արարչագործության միջոցով»։
Վկաների տաղավարում ամենամարդաշատը «երեխաների անկյունն» էր, որտեղ այցելուները կարող էին դիտել մեր պաշտոնական կայքում՝ jw.org-ում, տեղադրված անիմացիոն մուլտֆիլմերը, որոնք նախատեսված են երեխաներին աստվածաշնչյան դասեր սովորեցնելու համար։ Այցելուները հաճախ վերցնում էին «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի երկհատորյակը, որտեղ գործնական խորհուրդներ են տրվում թե՛ պատանիներին և թե՛ ծնողներին։
Յոսիպ Լիովիչը՝ Խորվաթիայում Եհովայի վկաների խոսնակը, ասում է. «Մենք տպավորված ենք Interliber ցուցահանդեսի ժամանակ նման ուշադրությունից։ Արդյունքները գերազանցեցին մեր սպասելիքները. այցելուները վերցրին 7500-ից ավել հրատարակություններ։ Մենք անհամբեր սպասում ենք մյուս տարվա ցուցահանդեսին»։
Մեդիա կոնտակտ(ներ)։
Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000
Խորվաթիա։ Յոսիպ Լիովիչ, հեռ. +385 91 5336 511