Անցնել բովանդակությանը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 2022
ԿԱՄԵՐՈՒՆ

Բասա (Կամերուն) լեզվով լույս է տեսել ամբողջական «Նոր աշխարհ թարգմանությունը»

Բասա (Կամերուն) լեզվով լույս է տեսել ամբողջական «Նոր աշխարհ թարգմանությունը»

2022 թ. հոկտեմբերի 1-ին Կամերունի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Սթիվեն Ատտոն հայտարարեց, որ բասա (Կամերուն) լեզվով լույս է տեսել «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» թվային ձևաչափը։ Լույսընծայման մասին հայտարարությունն արվեց նախապես ձայնագրված ծրագրի ընթացքում, որը հեռարձակվեց ժողովներին։ Տպագիր օրինակները հասանելի կլինեն 2023 թ. ապրիլին։ Սա առաջին դեպքն է, երբ Եհովայի վկաները Աստվածաշունչը ամբողջությամբ թարգմանել են կամերունյան լեզվով։ 2019 թ.-ին Վկաները բասա (Կամերուն) լեզվով թողարկել էին Քրիստոնեական Հունարեն Գրությունները։

Բասա (Կամերուն) լեզվի թարգմանչական գրասենյակը՝ Դուալայում (Կամերուն)

Բասա (Կամերուն) լեզվով Աստվածաշնչի այլ թարգմանություններ էլ են առկա։ Սակայն այդ թարգմանությունները հազվադեպ են հանդիպում և թանկ արժեն։ Բացի այդ՝ դրանցում հաճախ այնպիսի բառեր և արտահայտություններ են հանդիպում, որոնք այլևս գործածական չեն։ Մի թարգմանիչ ասում է. «Այժմ ուսումնասիրողները հեշտությամբ կարող են ձեռք բերել Աստվածաշնչի իրենց օրինակը։ Դրանում օգտագործված պարզ ու ժամանակակից լեզուն նպաստում է Աստծու Խոսքը ըմբռնելուն»։

Մենք շատ ուրախ ենք, որ բասա (Կամերուն) լեզվով խոսող մեր հավատակիցները այժմ ունեն «Նոր աշխարհ թարգմանության» ամբողջական տարբերակը, որը կարող են օգտագործել ինչպես անձնական ուսումնասիրության ժամանակ, այնպես էլ արժանիներին փնտրելու գործում (Մատթեոս 10։11