Անցնել բովանդակությանը

Տեսարան վերևից։ Շինհրապարակի վերևի աջ անկյունում գրասենյակային շենքն է, իսկ ներքևի ձախ հատվածում չորս բնակելի շենքերն են

ՄԱՐՏԻ 22, 2019
ԿԱՄԵՐՈՒՆ

Թարմացված: Կամերունի նոր մասնաճյուղի շինարարական աշխատանքները ընթանում են հաջողությամբ

Թարմացված: Կամերունի նոր մասնաճյուղի շինարարական աշխատանքները ընթանում են հաջողությամբ

Անցած տարի սկսվեցին Կամերունի նոր մասնաճյուղի շինարարական աշխատանքները։ Ինչպես ցույց է տրված վերևի լուսանկարում, չորս բնակելի և մեկ գրասենյակային շենքերը մասամբ կառուցվել են։ Նոր մասնաճյուղը նախատեսված է 60 բնակիչների համար։ Կլինի նաև 71 աշխատավայր։ Ըստ ներկայիս հաշվարկների՝ մասնաճյուղը շահագործման կհանձնվի 2019 թ. դեկտեմբերի վերջին։ Ներկայացնում ենք մի քանի թարմ լուսանկարներ շինհրապարակից։

Նոր մասնաճյուղի վերջնական տեսքը

 

Հուլիս, 2018 թ.: Առջևի պլանում Երրորդ բնակելի շենքն է։ Շարվել է աղյուսի առաջին շարքը։

Օգոստոս, 2018 թ.: Ողջ տարածքի շուրջ պարիսպ կկառուցվի։

Սեպտեմբեր, 2018 թ.: Առջևի պլանում երևում է, որ Չորրորդ բնակելի շենքի առաջին հարկի աղյուսի շարվածքը ավարտվել է։

Հոկտեմբեր, 2018 թ.: Գրասենյակային շենքի նախասրահի գլխավոր մուտքը։

Դեկտեմբեր, 2018 թ.: Տեղադրվում է Երկրորդ և Երրորդ բնակելի շենքերի տանիքի պողպատե հիմնակմախքը։