ՓԵՏՐՎԱՐԻ 13, 2020
ԿԱՄԵՐՈՒՆ
Կամերունի մասնաճյուղն արդեն նոր տարածք է տեղափոխվել
2020 թ. հունվարի 20-ին Կամերունի Բեթելի ընտանիքը տեղափոխվել է նոր շենք, որը գտնվում է Լոգբեսուում՝ Դուալայի հյուսիս-արևելքում։ Ներկայումս այստեղ ապրում ու լիաժամ ծառայում են 59 եղբայրներ և քույրեր, 71 հոգի էլ համագործակցում է։
Կամերունի մասնաճյուղը նախկինում գտնվում էր Դուալայից արևմուտք՝ Բոնաբերիում։ 1993-ին, երբ մեր կազմակերպության գործունեության վրա դրված արգելքը հանվեց, մեր եղբայրները վերանորոգեցին այդ մասնաշենքերը։ Սակայն 1993-ից Կամերունի մասնաճյուղի վերահսկողության տակ գտնվող տարածքում քարոզիչների թիվը 19 268-ից աճել է 52 000-ի, իսկ լեզուների թիվը, որոնցով թարգմանվում են մեր հրատարակությունները, հասել է 29-ի։ Այսպիսի աճը նոր, ավելի մեծ տարածքի անհրաժեշտություն առաջացրեց։ a
Մասնաճյուղի համալիրը ունենալու է այցելուների կենտրոն, որը բացվելու է 2020-ի վերջին։ Այնտեղի ցուցադրությունները ներկայացնելու են մասնաճյուղի գործունեությունը, ինչպես նաև Կամերունի, Հասարակածային Գվինեայի ու Գաբոնի տարածքներում ծավալվող քարոզչական գործի պատմությունը։
Եղբայր Սթիվեն Ատտոն, ով Կամերունի մասնաճյուղի կոմիտեի անդամ է, նշեց. «Երբ մասնաճյուղը նոր շենք տեղափոխվեց, կարծես երազում լինեինք։ Մենք վճռել ենք այս հաճելի աշխատանքային միջավայրում մեր լավագույնը տալ Եհովային։ Եհովան մեծ գործեր է արել մեզ համար, և մեր սիրտը երախտագիտությունից ցնծում է» (Սաղմոս 145:7):
a Մասնաճյուղը բացի Կամերունից նաև վերահսկում է Հասարակածային Գվինեայի ու Գաբոնի տարածքներում ծավալվող քարոզչական գործը, որտեղ այժմ 667 ժողովներ կան։