Անցնել բովանդակությանը

ՕԳՈՍՏՈՍԻ 5, 2019
ԿԱՄԵՐՈՒՆ

Կամերունում Եհովայի վկաները լույս են ընծայել բասա լեզվով Քրիստոնեական Հունարեն Գրությունները

Կամերունում Եհովայի վկաները լույս են ընծայել բասա լեզվով Քրիստոնեական Հունարեն Գրությունները

2019 թ. օգոստոսի 2-ին Դուալայում (Կամերուն) տեղի ունեցած տարածաշրջանային համաժողովի ժամանակ Եհովայի վկաները հայտարարեցին բասա լեզվով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Հունարեն Գրությունների թարգմանությունը տևեց 18 ամիս։ Սա առաջին անգամն է, որ Եհովայի վկաները Աստվածաշունչը թարգմանել են Կամերունի բնիկ ժողովուրդների լեզուներից մեկով։

Կամերունի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Պիտեր Քանինգը Աստվածաշնչի լույսընծայման մասին հայտարարեց տարածաշրջանային համաժողովի առաջին օրը, որը տեղի ունեցավ Լոգբեսուում գտնվող համաժողովների սրահում, և որին ներկա էր 2 015 մարդ։

Նախքան Հունարեն Գրությունների լույսընծայումը բասա լեզվով խոսող մեր եղբայրներն ու քույրերը օգտվում էին մի թարգմանությունից, որը թանկ արժեր և դժվարհասկանալի էր։ Նախագծի թարգմանիչներից մեկն ասում է. «Այս նոր թարգմանության շնորհիվ քարոզիչները ավելի լավ կհասկանան Աստվածաշունչը, և նրանց սերը կաճի Եհովայի ու նրա կազմակերպության հանդեպ»։

Ըստ հաշվարկների՝ Կամերունում բասա լեզվով խոսում է 300 000 մարդ։ Այդ երկրի մասնաճյուղի տարածքում ծառայում են 1 909 բասայախոս քարոզիչներ։

Վստահ ենք, որ այս ճշգրիտ և հասկանալի թարգմանությունը ընթերցողին կօգնի տեսնելու, որ «Աստծու խոսքը կենդանի է» (Եբրայեցիներ 4։12