ՕԳՈՍՏՈՍԻ 15, 2022
ԿԱՄԵՐՈՒՆ
Քրիստոնեական Հունարեն Գրությունները լույս են տեսել բուլու լեզվով
2022 թ. օգոստոսի 6-ին եղբայր Գիլես Մբան, ով Կամերունի մասնաճյուղի կոմիտեի անդամ է, նախապես ձայնագրված ելույթում հայտարարեց բուլու լեզվով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Ծրագիրը հեռարձակվեց քարոզիչների համար։ Աստվածաշունչը լույս տեսավ թվային տարբերակով, իսկ տպված հրատարակությունը հասանելի կլինի 2023 թ.-ին։
Չնայած այս լեզվով առկա են ուրիշ թարգմանություններ, սակայն դրանք թանկ արժեն։ Դրանցում օգտագործված է հնացած լեզու, և բացակայում է Աստծու անունը։ Բացի այդ՝ դրանց որոշ հատվածներ, բնագրային տեքստի հետ համեմատած, ճշգրիտ չեն։ Օրինակ՝ բուլու լեզվով որոշ թարգմանություններում «Աստծու Թագավորության» փոխարեն գրված են «Աստծու ցեղ», «Աստծու կլան» կամ «Աստծու երկիր» արտահայտությունները։ Քանի որ այս նոր թարգմանության մեջ օգտագործված է «Թագավորություն» բառը, ավելի հեշտ է բացատրել, որ Աստծու Թագավորությունը կառավարություն է, որը հիմնել է Եհովան։
Աստվածաշնչի թարգմանիչներից մեկն ասել է. «Այս թարգմանության օգնությամբ վերջապես կարող ենք մարդկանց հուսալի և վստահարժան տեղեկություններ հաղորդել»։
Մենք վստահ ենք, որ բուլու լեզվով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» կօգնի մեր եղբայրներին և քույրերին շարունակ աջակցել այն մարդկանց, «ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթեոս 5։3)։