Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆԻՍԻ 26, 2018
ԿԱՄԵՐՈՒՆ

Կամերունում նոր մասնաճյուղ է կառուցվում

Կամերունում նոր մասնաճյուղ է կառուցվում

Դուալա քաղաքում (Կամերուն) ծառայում են մոտ 50 բեթելցիներ, որոնք իրենց ամբողջ ժամանակը նվիրում են այդ ծառայությանը։ Այժմ մասնաճյուղը գտնվում է քաղաքի Բոնաբերի թաղամասում, սակայն շուտով այն կտեղափոխվի Լոգբեսու թաղամասում գտնվող նորակառույց համալիր։ Նոր մասնաճյուղի շինարարությունը վկայում է Կամերունում աստվածապետական գործունեության ընդլայնման մասին. 2017 թ.-ին այդ երկրում Քրիստոսի մահվան հիշատակի երեկոյին ներկա է եղել 100 000-ից ավելի մարդ, ինչը ավելի քան երկու անգամ գերազանցում է քարոզիչների թիվը։

Եղբայրները շանթապաշտպան մետաղաճոպան են տեղադրում

Շինհրապարակը համաժողովների սրահի մոտ է։ Աշխատողները սկսել են փորել հիմքը։ Նախագծի ավարտին պատրաստ կլինեն այդ թաղամասի շենքերի ոճով կառուցված բնակելի շենքեր և գրասենյակների համար նախատեսված առանձին շենք, ինչպես ցույց է տրված վերևում։ Ներկա ծրագրի համաձայն՝ Բեթելի ընտանիքը նոր մասնաճյուղ կտեղափոխվի 2019 թ. վերջին։

«Տպավորիչ է այն փաստը, որ հազարավոր եղբայրներ ու քույրեր ցանկություն են հայտնել որպես կամավորներ աշխատելու շինհրապարակում՝ դրսևորելով Եսայիայի ոգին»,— ասում է Ժիլ Մբան, որը Կամերունի Բեթելի ընտանիքի անդամ է և ծառայում է հասարակայնության հետ կապերի բաժնում (Եսայիա 6:8)։ Նա ավելացնում է. «Այս եռուն գործը նոր լիցքեր է հաղորդել բոլորիս։ Մենք փափագում ենք նոր գրասենյակներն օգտագործել Եհովայի անունը փառավորելու համար»։

Ավելի քան 2 800 եղբայրներ ու քույրեր ներկա եղան հատուկ հանդիպմանը՝ իմանալու համար, թե ինչպես կարող են աջակցել մասնաճյուղի շինարարությանը