ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 2016
ԿԱՄԵՐՈՒՆ
Սարսափելի վթար՝ Կամերունում
2016թ. հոկտեմբերի 21-ին՝ առավոտյան, Դուալա (Կամերուն) նավահանգստային քաղաք ուղևորվող գնացքը Էսեկա քաղաքի մոտակայքում՝ մայրաքաղաք Յաունդեից մոտ 120 կիլոմետր (մոտ 75 մղոն) հեռու, դուրս եկավ գծերից։ Վթարի հետևանքով 600-ից ավելի մարդ վիրավորվեց և ավելի քան 70-ը զոհվեց։
Վիրավորների թվում 16 Եհովայի վկաներ էին։ Բացի այդ, պատահարի հետևանքով զոհվեց 65-ամյա մի Եհովայի վկա, որը երեց էր ծառայում Դուալայի ժողովներից մեկում։ Մենք ցավում ենք մեր հավատակցի կորստի, ինչպես նաև այն տառապանքի համար, որ կրում են տուժածներն ու նրանց ընտանիքները։
Մեդիա կոնտակտներ:
Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, 1-718-560-5000
Կամերուն: Ժիլ Մբա, 237-6996-30727