Անցնել բովանդակությանը

Սենտ-Մարթ-սյուր-լը-Լակում (Քվեբեկ) ոստիկանական մեքենան արգելափակում է դեպի հեղեղված կամուրջ տանող ճանապարհը

ՄԱՅԻՍԻ 17, 2019
ԿԱՆԱԴԱ

Ավերիչ ջրհեղեղ՝ Կանադայում

Ավերիչ ջրհեղեղ՝ Կանադայում

Կանադայի Նյու Բրանսուիկ, Օնտարիո և Քվեբեկ նահանգների հազարավոր բնակիչներ ջրհեղեղի պատճառով ստիպված են եղել լքել իրենց տները։ Միայն Քվեբեկ նահանգում տարհանվել է մոտ 9 000 մարդ։

Կանադայի մասնաճյուղը տեղեկացնում է, որ Քվեբեկում վնասվել է մեր եղբայրներին պատկանող 44 տուն։ Մինչ այժմ որևէ տեղեկություն չկա այն մասին, թե ինչ չափի վնասներ են եղել Նյու Բրանսուիկում և Օնտարիոյում, սակայն ջրհեղեղը դեռ շարունակվում է։

Քվեբեկում ջրհեղեղից տուժած տարածքներում շրջանային վերակացուները համագործակցում են տեղի երեցների հետ, որ մխիթարեն քարոզիչներին։ Բացի այդ, մասնաճյուղի ներկայացուցիչներից մեկը այցելել է ամենաշատ տուժած տարածքներ, որպեսզի հոգևոր աջակցություն ցույց տա եղբայրներին ու քույրերին։ Բոս շրջանում մեր հավատակիցները արդեն ավարտել են մաքրության նախնական աշխատանքները և մեր եղբայրների հեղեղված 20 տներից մաքրել են ցեխը։ Սենտ-Մարթ-սյուր-լը-Լակում կազմավորվել է աղետից տուժածների աջակցության կոմիտե՝ օգնելու համար նրանց, ում տները վնասվել են։

Մենք աղոթում ենք, որ այս ջրհեղեղից տուժած մեր եղբայրները շարունակեն ապավինել Եհովային, որը «նրանց ուժն ու զորությունն է» (Ելք 15։2