Անցնել բովանդակությանը

Եղբայր և քույր Մուդահերանվաները, որոնք ծառայում են որպես ռահվիրա

ԱՊՐԻԼԻ 6, 2020
ԿԱՆԱԴԱ

Խուճապի չենք մատնվում այս ճգնաժամային օրերում

Խուճապի չենք մատնվում այս ճգնաժամային օրերում

Եղբայր Ժան Իվը և նրա կինը՝ Վաշթի Մուդահերանվան, ապրում են Կանադայի Մոնրեալ քաղաքում։ Կորոնավիրուս համավարակի դեմ պայքարում նրանք առաջին գծում են։ Եղբայր Մուդահերանվան թոքաբան է, իսկ քույր Մուդահերանվան աշխատում է որպես բուժքույր մի բժշկական կենտրոնում, որտեղ բուժվում են միայն կորոնավիրուսով հիվանդ պացիենտները։ Զգացապես լարված այս ժամանակներում նրանք Եհովայից են ուժ ստանում և չեն կորցնում իրենց ուրախությունը (Եսայիա 65։14

«Գործընկերներիցս շատերը ահավոր վախեցած են։ Նրանց երբեք այդ վիճակում չեմ տեսել,— ասում է եղբայր Մուդահերանվան։— Ինձ շատ է օգնում անձնական ուսումնասիրությունը»։ Իսկ քույր Մուդահերանվան ասում է. «Մենք խորհում ենք վերջին օրերի նշանների մասին և հիշեցնում ինքներս մեզ, որ Եհովան մեր կողքին է և երբեք չի լքի մեզ։ Աղոթքը նույնպես շատ է օգնում։ Օրս սկսելուց և աշխատանքի գնալուց առաջ ես միշտ աղոթում եմ։ Դա օգնում է, որ չկորցնեմ խաղաղությունս»։

Մուդահերանվաները ժողովի հանդիպման ժամանակ

«Ես Ռուանդայից եմ և վերապրել եմ ցեղասպանությունից,— ասում է եղբայր Ժան Իվը։— Կանադայում կյանքը բոլորովին այլ է, և երբեմն գուցե մոռանանք, որ ապրում ենք վերջին օրերում։ Պետք է ընդունեմ, որ ես էլ էի հաճախ մտքով հետաձգում Եհովայի օրը։ Համավարակը ամրապնդեց իմ համոզվածությունը, որ ապրում ենք վերջին օրերում։ Այն նաև ամրացրեց Աստվածաշնչի և դրա մարգարեությունների հանդեպ հավատս»։

Եհովայի ժողովուրդը, որը սփռված է ամբողջ աշխարհում, նույն համոզվածությունն ունի և չի կորցնում իր խաղաղությունը այս ճգնաժամային օրերում (Եսայիա 48:18):