ՀՈՒԼԻՍԻ 25, 2017
ԿԱՆԱԴԱ
Ավերիչ հրդեհները մոլեգնում են Բրիտանական Կոլումբիայում. Վկաներից շատերը ստիպված են մնալ համաժողովի անցկացման վայրում
Պրինս Ջորջից (Բրիտանական Կոլումբիա) դեպի հարավ գտնվող շրջանում տարերայնորեն տարածվող հրդեհների պատճառով Եհովայի վկաների ավելի քան 130 ընտանիքներ չկարողացան վերադառնալ իրենց տները 2017թ. հուլիսի 7–9 անցկացված համաժողովից հետո։ Իշխանությունները այս տարածքում տարհանման հրահանգ էին տվել։
Եհովայի վկաների՝ Կանադայի մասնաճյուղը, որը գտնվում է Օնտարիո նահանգում, աղետից տուժածներին օգնելու կոմիտե է կազմավորել՝ տուժած Վկաներին կացարանով և սննդով ապահովելու համար։ Մոտ 2500 Վկաներ իրենց համաժողովը անցկացրել էին «Սի Էն Սենթր» մարզադաշտում, որի ղեկավարները թույլ տվեցին նրանց իրենց մեքենա-տնակները կանգնեցնել մարզադաշտի տարածքում և օգտագործել որպես ժամանակավոր կացարաններ։
Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը աջակցում է աղետից տուժածներին օգնելու նպատակով իրականացվող աշխատանքներին՝ օգտագործելով համաշխարհային գործի համար նվիրաբերված ֆինանսական միջոցները։
Մեդիա կոնտակտներ։
Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000
Կանադա: Մեթյու Ռոզոն, +1-905-873-4100