Անցնել բովանդակությանը

Վայունայկի լեզվի թարգմանչական նոր գրասենյակը (Ռիոաչա, Կոլումբիա)

ՄԱՅԻՍԻ 30, 2023
ԿՈԼՈՒՄԲԻԱ

Կոլումբիայի վայունայկի լեզվի թարգմանչական գրասենյակը տեղափոխվել է

Կոլումբիայի վայունայկի լեզվի թարգմանչական գրասենյակը տեղափոխվել է

2023 թ. մարտի 18-ին Կոլումբիայի Ռիոաչա քաղաքում տեղի ունեցավ վայունայկի լեզվի թարգմանչական նոր գրասենյակի նվիրումը։ Վայունայկի լեզվով խոսում է շուրջ 700 000 մարդ։ Այն բնիկների ամենատարածված լեզուն է Կոլումբիայում և Վենեսուելայում։

Նախկինում թարգմանչական գրասենյակը գտնվում էր երկու վարձակալված տներում, որտեղ տարածքը սահմանափակ էր, հաճախ էլեկտրականություն չէր լինում, և լավ չէին աշխատում հեռախոսային ու ինտերնետային ծառայությունները։ Կոլումբիայի մասնաճյուղը բնակելի թաղամասում նոր շինությունների համար գնեց և վերանորոգեց վեց բնակարաններից բաղկացած համալիր։ Թարգմանչական խմբի անդամները այսուհետ ապրում և ծառայում են այդ շինություններում։ Նախագիծը հավանություն ստացավ 2022 թ. հոկտեմբերին և ավարտվեց 2023 թ. հունվարին։

Նախագծման/շինարարության տեղի բաժնի անդամներից մեկը՝ եղբայր Խուան Ֆելիպե Ռոդրիգեսը, բացատրում է, թե ինչ առավելություններ ունի նոր վայրը. «Այս նոր շինությունները հագեցած են ձայնագրման ժամանակակից ստուդիայով և համատեղ աշխատանքի համար նախատեսված տարածքներով։ Ինտերնետ կապն ավելի լավն է, իսկ էներգիայի հաճախակի անջատումների համար գեներատորներ կան»։

Վայունայկի լեզվի երեք թարգմանիչներ աշխատում են թարգմանչական նոր գրասենյակում

Վայունայկի լեզվով աստվածաշնչյան հրատարակությունների թարգմանությունը սկսվել է 1998 թ.-ին։ Այժմ 14 եղբայրներ ու քույրեր աջակցում են թարգմանչական գործին։ Վայունայկի լեզվով 20 ժողովներում ծառայում են շուրջ 400 քարոզիչներ։

Մեծ ուրախություն է տեսնել, թե ինչպես է Եհովայի կազմակերպությունը շարունակում օգնել բոլոր լեզվական խմբերին «մոտենալ Աստծուն» (Հակոբոս 4։8