ՕԳՈՍՏՈՍԻ 29, 2023
ԿՈԼՈՒՄԲԻԱ
Քրիստոնեական Հունարեն Գրությունները լույս են տեսել վայունայկի լեզվով
2023 թ. օգոստոսի 18-ին Կոլումբիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ Ջակոմո Մաֆեին հայտարարեց վայունայկի լեզվով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Հայտարարությունն արվեց «Համբերատար եղեք» տարածաշրջանային համաժողովին, որը տեղի ունեցավ Մաիկաոյում (Լա Գուախիրա, Կոլումբիա)։ Ներկաների ընդհանուր թիվը 265 էր։ Թարգմանության թվային տարբերակը հասանելի էր բեռնման համար, իսկ տպագիր օրինակները հասանելի կլինեն 2024 թ. սկզբին։
Վայունայկի լեզվով խոսում է ավելի քան 700 000 մարդ։ Նրանք հայտնի են վայու անունով ու հիմնականում ապրում են Կոլումբիայի Լա Գուախիրա շրջանում և Վենեսուելայի հյուսիսում գտնվող Սուլիա նահանգում: Եհովայի վկաները սկսել են իրենց հրատարակությունները թարգմանել վայունայիկի լեզվով 1998 թ.-ից։ Թարգմանչական գրասենյակը գտնվում է Լա Գուախիրայի շրջկենտրոնում՝ Ռիոաչայում։ Կոլումբիայի և Վենեսուելայի վայունայկի լեզվով գործող 17 ժողովներում և 4 խմբերում ծառայում է մոտ 445 քարոզիչ։
Արտահայտելով իր երախտագիտությունը վայունայկի լեզվով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» համար՝ մի եղբայր ասաց. «Վայունայկի լեզվով Աստվածաշնչի ճշգրիտ թարգմանություն ստանալը պարզապես հրաշալի է։ Այն թանկ նվեր է մեր երկնային Հորից»։ Մեկ ուրիշ եղբայր ավելացրեց. «Վստահ եմ, որ այս թարգմանությունը կօգնի ընթերցողներին ամրացնել Եհովայի հետ մտերմությունը»։
Մենք վստահ ենք, որ Աստվածաշնչի այս թարգմանությունը մեծ ուրախություն կպատճառի վայունայկի լեզվով խոսող մեր եղբայրներին ու քույրերին, ինչպես նաև կօգնի շատերին բավարարել իրենց հոգևոր կարիքները (Մատթեոս 5։3)։