ՀՈՒՆՎԱՐԻ 2, 2020
ԿՈՆԳՈՅԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Ավերիչ ջրհեղեղ Կոնգոյում
Փոթորիկներն ու տևական հեղեղները վտանգավոր իրավիճակ են ստեղծել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, որը գտնվում է կենտրոնական Աֆրիկայում։ Եհովայի վկաների Կոնգոյի մասնաճյուղը Կինշասայում հայտնում է, որ շատ Վկաներ են տուժել հեղեղների պատճառով։ Ցավոք, մոլեգնած տարերքը խլել է Կինշասայում բնակվող մեր եղբայրներից մեկի կյանքը։
Կոնգոյի մասնաճյուղը (Կինշասա) հայտնել է հետևյալը.
Կասաի նահանգում, որը գտնվում է Կոնգոյի Հանրապետության հարավ-արևմուտքում, ուժգին քամիներն ու հորդառատ անձրևը ավերել են Վկա ընտանիքներին պատկանող 6 տուն։
Երկրի հյուսիս-արևմուտքում՝ Սուդ-Ուբանգի նահանգում գտնվող մի Թագավորության սրահ ամբողջովին հեղեղվել է։ Այս Թագավորության սրահից 3 ժողով էր օգտվում, որտեղ ընդհանուր առմամբ ծառայում է 69 քարոզիչ։ Ջրհեղեղի հետևանքով տուժել է նաև այդ տարածքում ապրող 22 ընտանիք։ Մասնաճյուղը հատուկ ռահվիրա և մեկ այլ երեց է նշանակել, ովքեր հոգևորապես կքաջալերեն այս մեկուսի տարածքում ապրող մեր եղբայրներին ու քույրերին, ինչպես նաև հոգ կտանեն, որ վերջիններս նյութական աջակցություն ստանան։
Չոպո նահանգում Կոնգո գետի ափամերձ տարածքներում ապրող մեր հավատակիցները ստիպված են եղել լքել իրենց տները։ Թագավորության սրահներից առնվազն մեկը հեղեղվել է։
Ըստ Կինշասայի ժողովներից ստացված տեղեկությունների՝ առնվազն 80 ընտանիք տուժել է ջրհեղեղից։
Ջրհեղեղի հետևանքով առաջացած հակասանիտարական վիճակը կարող է համաճարակների պատճառ դառնալ, ուստի մասնաճյուղը քայլեր է ձեռնարկել՝ իրազեկելու քարոզիչներին, թե ինչպես կարող են զերծ մնալ հիվանդություններից։
Չնայած ստեղծված իրադրությանը՝ մեր եղբայրներն ու քույրերը աջակցում են միմյանց նյութական հարցերում՝ տրամադրելով սնունդ և հագուստ։ Տուժածներին անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար նաև աղետից տուժածների աջակցության կոմիտեներ են կազմավորվել։
Մենք գիտենք, որ մեր աղոթքները, ինչպես նաև այն հոգևոր և նյութական աջակցությունը, որ ցույց է տալիս Եհովայի կազմակերպությունը, մխիթարության աղբյուր կդառնան բոլոր նրանց համար, ովքեր սգում են այս չափազանց դժվար ժամանակներում (Եսայիա 61։1, 2)։