ՀՈՒՆԻՍԻ 3, 2021
ԿՈՆԳՈՅԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Կոնգոյում «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» լույս ընծայվեց ալուր լեզվով
2021 թ. մայիսի 30-ին «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» լույս ընծայվեց ալուր լեզվով։ Եղբայր Հուգես Կաբիթշուան, ով Կոնգոյի (Կինշասա) մասնաճյուղի կոմիտեի անդամ է, նախապես ձայնագրված ծրագրում հայտարարեց էլեկտրոնային Աստվածաշնչի լույսընծայման մասին։
Ուշագրավ փաստեր
Ալուր լեզվով խոսում են Կենտրոնական Աֆրիկայում, հիմնականում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հյուսիսարևելյան շրջաններում և հարևան Ուգանդայում։
Ալուր լեզվով խոսում է մոտ 1 735 000 մարդ։
Ալուր լեզվով խոսող 48 ժողովներում և խմբերում ծառայում է ավելի քան 1 500 քարոզիչ։
6 թարգմանիչներից 12 ամիս է պահանջվել նախագիծն ավարտին հասցնելու համար։
Եղբայր Քրիստիան Բելոտին, ով Կոնգոյի (Կինշասա) մասնաճյուղի կոմիտեի անդամ է, ասում է. «Ալուր լեզվով խոսող քարոզիչները մեծ սիրով կկարդան այս Աստվածաշունչը։ Այն կօգնի, որ նրանք մյուսներին էլ բացատրեն Աստծու Խոսքը և սեր զարգացնեն դրա հանդեպ» (Ղուկաս 24։32)։
Մենք համոզված ենք, որ այս նոր թարգմանությունը կնպաստի, որ մեր քույրերն ու եղբայրները շարունակեն հռչակել «հավիտենական բարի լուրը» (Հայտնություն 14։6)։