ՄԱՅԻՍԻ 31, 2021
ԿՈՆԳՈՅԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Հրաբխի ժայթքման հետևանքով Գոմայում հազարավոր մարդիկ են տարհանվել
Վայրը
Գոմա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Աղետ
2021 թ. մայիսի 22-ին Գոմա քաղաքի մոտակայքում գտնվող Հյուսիսային Կիվու նահանգում ժայթքեց Նյիրագոնգո հրաբուխը, որի հետևանքով հազարավոր մարդիկ ստիպված եղան լքելու իրենց տները։
Տուժած հավատակիցներ
2 000 քարոզիչ տարհանվել է և տեղափոխվել հարակից քաղաքներ։
35 հատուկ լիաժամ ծառայողներ ժամանակավորապես տարհանվել են։
Վնասներ
Մեր հավատակիցներին պատկանող առնվազն 29 տուն ավերվել է։
Օգնություն աղետից տուժածներին
Մեր հավատակիցներին աջակցություն ցույց տալու համար աղետից տուժածներին օգնելու կոմիտե է կազմվել։ Այդ կոմիտեն, համագործակցելով շրջանային վերակացուների և երեցների հետ, գնահատում է վնասների չափը և գործնական օգնություն տրամադրում մեր հավատակիցներին։
Այս բոլոր աշխատանքները կազմակերպվել են՝ ի մտի ունենալով COVID-19 համավարակից պաշտպանվելու կանոնները։
Թեև մեր եղբայրներից շատերը կորցրել են իրենց տները, սակայն ուրախ ենք, որ ոչ ոք չի վնասվել այս աղետից։ Մենք շարունակում ենք աղոթել մեր հավատակիցների համար, մինչ նրանք Եհովային են ապավինում այս դժվար ժամանակներում (Նաում 1։7)։