Անցնել բովանդակությանը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 2022
ԿՈՆԳՈՅԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Մահաբեր ջրհեղեղներ և սողանքներ Կոնգոյում (Կինշասա)

Մահաբեր ջրհեղեղներ և սողանքներ Կոնգոյում (Կինշասա)

2022 թ. դեկտեմբերի 13-ին հորդառատ անձրևները ջրհեղեղներ և սողանքներ են առաջացրել Կոնգոյում (Կինշասա)։ Հեղեղվել են մի շարք տարածքներ, փլուզվել են շինություններ, ինչի պատճառով առնվազն 141 հոգի մահացել է։

Տուժած հավատակիցներ և վնասներ

  • Ցավոք, 1 եղբայր մահացել է։

  • 1 քարոզիչ վնասվածքներ է ստացել։

  • 3 տուն ավերվել է։

  • 3 տուն լրջորեն վնասվել է։

  • 5 տուն թեթևակի է վնասվել։

  • 1 Թագավորության սրահ թեթևակի վնասվել է։

Օգնություն աղետից տուժածներին

  • Շրջանային վերակացուներն ու երեցները հովվական այցելություններ են կատարում և գործնական օգնություն տրամադրում տուժածներին։

  • Աղետից տուժածներին օգնելու 3 կոմիտեներ են կազմվել։

  • Բոլոր աշխատանքները իրականացվել են COVID-19 համավարակից պաշտպանվելու կանոնների համաձայն։

Շատ շուտով Հիսուս Քրիստոսը լիովին կվերահսկի բնության ուժերը, ինչին անհամբերությամբ սպասում ենք։ Այդ ժամանակ թե՛ երկրագունդը և թե՛ մարդիկ ապահով ու հանդարտ կլինեն (Մատթեոս 8։25-27