Անցնել բովանդակությանը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 2023
ԿՈՆԳՈՅԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Վերանայված «Նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել լինգալայով՝ ևս վեց լեզուներով աստվածաշնչյան գրքերի հետ համատեղ

Վերանայված «Նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել լինգալայով՝ ևս վեց լեզուներով աստվածաշնչյան գրքերի հետ համատեղ

2023 թ. օգոստոսի 29-ին՝ երեքշաբթի, լինգալա լեզվով լույս տեսավ վերանայված «Նոր աշխարհ թարգմանությունը»։ Բացի այդ՝ ալուր, կինանդե, կիպենդե, կիսոնգե, կիտուբա և ուրուունդ լեզուներով լույս տեսան «Նոր աշխարհ թարգմանության» որոշ հատվածներ։ Այս մասին տեղեկացրեց Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Մարկ Սանդերսոնը «Համբերատար եղեք» տարածաշրջանային համաժողովի 75 715 ներկաներին։ Այն անցկացվում էր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Կինշասա քաղաքի «Մարտիրս» մարզադաշտում։ Բացի այդ՝ համաժողովների 53 սրահներում և մասնաճյուղի տարածքի այլ վայրերում ծրագրի հեռարձակումը դիտեց 219 457 հոգի։ Ներկաներին տրամադրվեցին լինգալա լեզվով վերանայված «Նոր աշխարհ թարգմանության» և կիսոնգե լեզվով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» տպագիր օրինակները։ Մյուս լեզուներով թարգմանությունների տպագիր օրինակները հասանելի կդառնան ավելի ուշ։ Բոլոր լեզուներով թարգմանությունների թվային ձևաչափը անմիջապես հասանելի դարձավ բեռնելու համար։ Լույսընծայումները հետևյալն են.

Ալուր (Եբրայերեն Գրություններ. «Ծննդոցից» մինչև «Հոբ», «Երգերի Երգ» գրքերը)

  • Մոտ 1 750 000 մարդ է խոսում ալուր լեզվով։ Լեզվակիրները հիմնականում Մահագի շրջանում են։

  • Ալուր լեզվով խոսող 45 ժողովներում ծառայում է 1 609 քարոզիչ։

  • Եհովայի վկաները սկսել են մեր հրատարակությունները թարգմանել ալուր լեզվով 2013 թ.-ին։

  • Թարգմանչական գրասենյակը գտնվում է Բունիայում։

Կինանդե (Քրիստոնեական Հունարեն Գրություններ)

  • Մոտ 903 000 մարդ է խոսում կինանդե լեզվով Իտուրի և Հյուսիսային Կիվու նահանգներում։

  • Կինանդե լեզվով խոսող 78 ժողովներում ծառայում է 4 793 քարոզիչ։

  • Եհովայի վկաները սկսել են մեր հրատարակությունները թարգմանել կինանդե լեզվով 1998 թ.-ին։

  • Թարգմանչական գրասենյակը գտնվում է Բուտեմբոյում։

Կիպենդե (Եբրայերեն Գրություններ. «Ծննդոց», «Ելք», «Ղևտական», «Դատավորներ», «Հռութ», «1 Սամուել», «2 Սամուել» և «Երգերի Երգ» գրքերը)

  • Կիպենդե լեզվով խոսում է շուրջ երկու միլիոն մարդ Կասաի, Կվանգո և Կվիլու նահանգներում։

  • Կիպենդե լեզվով խոսող 88 ժողովներում ծառայում է 3 349 քարոզիչ։

  • Եհովայի վկաները սկսել են մեր հրատարակությունները թարգմանել կիպենդե լեզվով 1996 թ.-ին։

  • Թարգմանչական գրասենյակը գտնվում է Կիկվիտում։

Կիսոնգե (Եբրայերեն Գրություններ. «Ծննդոց», «Ելք» և «Երգերի Երգ» գրքերը։ Ամբողջական Քրիստոնեական Հունարեն Գրությունները)

  • Մոտ մեկ միլիոն մարդ է խոսում կիսոնգե լեզվով։ Լեզվակիրները հիմնականում Լոմամի նահանգում են։

  • Կիսոնգե լեզվով խոսող 31 ժողովներում ծառայում է 1 043 քարոզիչ։

  • Եհովայի վկաները սկսել են մեր հրատարակությունները թարգմանել կիսոնգե լեզվով 2006 թ.-ին։

  • Թարգմանչական գրասենյակը գտնվում է Կինշասայում։

Կիտուբա (Քրիստոնեական Հունարեն Գրություններ. «Մատթեոս», «Մարկոս»,«Հռոմեացիներ», «1 Կորնթացիներ», «2 Կորնթացիներ», «Գաղատացիներ» և «Փիլիպպեցիներ» գրքերը)

  • Կիտուբա լեզվով խոսում է ավելի քան 12 միլիոն մարդ Կոնգոյի Հանրապետության հարավային շրջաններում, ինչպես նաև Անգոլայում և Գաբոնում։

  • Կիտուբա լեզվով խոսող 30 ժողովներում ծառայում է 2 137 քարոզիչ։

  • Կիտուբա լեզվով թարգմանչական գրասենյակը հիմնվել է Փուենթ Նուարում 2019 թ.-ին։

Լինգալա (վերանայված «Նոր աշխարհ թարգմանություն»)

  • Լինգալա լեզվով խոսում է ավելի քան 40 միլիոն մարդ։

  • Լինգալախոս 1 266 ժողովներում ծառայում է ավելի քան 74 023 քարոզիչ։

  • Եհովայի վկաները սկսել են մեր հրատարակությունները թարգմանել լինգալա լեզվով 1960-ականներին։

  • Լինգալա լեզվով «Նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել 2009 թ.-ին։

  • Թարգմանչական գրասենյակը գտնվում է Կինշասայում։

Ուրուունդ (Քրիստոնեական Հունարեն Գրություններ. «Մատթեոս», «Մարկոս», «Հռոմեացիներ» և «1 Կորնթացիներ» գրքերը)

  • Մոտ 153 000 մարդ է խոսում ուրուունդ լեզվով։ Լեզվակիրները հիմնականում Լուալաբա նահանգում են։

  • Ուրուունդ լեզվով խոսող 19 ժողովներում ծառայում է 553 քարոզիչ։

  • Եհովայի վկաները սկսել են մեր հրատարակությունները թարգմանել ուրուունդ լեզվով 1994 թ.-ին։

  • Թարգմանչական գրասենյակը գտնվում է Կոլվեզիում։

Նոր և վերանայված թարգմանությունները շատ օգտակար կլինեն այն հավատակիցների համար, ովքեր ծառայում են այս լեզուների դաշտում։ Կիտուբա լեզվով խոսող մի քարոզիչ նշել է. «Նկատվում էր, որ մեր տարածքի մարդիկ հաճախ չէին լսում մեզ, քանի որ մեր օգտագործած հրատարակությունները իրենց մայրենի լեզվով չէին։ Օրինակ, երբ ֆրանսերենով էինք կարդում Աստվածաշնչից, նրանք չէին հասկանում։ Այս նոր թարգմանության շնորհիվ նույնիսկ այն մարդիկ, ովքեր լավ չեն ընթերցում, կկարողանան լսել և օգուտներ քաղել Աստծու Խոսքից»։ Խոսելով լինգալա լեզվով վերանայված «Նոր աշխարհ թարգմանության» օգուտների մասին՝ ընթերցողներից մեկն ասել է. «Ծառայության մեջ այսպիսի պարզ նախադասություններ օգտագործելը նման կլինի մեզ հանդիպողներին գանձեր բաժանելուն»։

75 715 ներկաների բազմությունը՝ Կինշասայի տարածաշրջանային համաժողովին

Վստահ ենք, որ Եհովան կօրհնի մեր եղբայրներին ու քույրերին, մինչ նրանք ջանքեր են ներդնում, որ օգտագործեն այս նոր թարգմանությունները՝ փնտրելով նրանց, ովքեր «սրտանց ցանկանում են լսել Աստծու խոսքը» (Գործեր 13։7