Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆՎԱՐԻ 24, 2024
ԿՈՏ Դ’ԻՎՈՒԱՐ

«Աստվածաշունչ. Ավետարան ըստ Մատթեոսի» գիրքը լույս է տեսել յակուբա լեզվով

«Աստվածաշունչ. Ավետարան ըստ Մատթեոսի» գիրքը լույս է տեսել յակուբա լեզվով

2024 թ. հունվարի 7-ին Կոտ դ’Իվուարի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Ժյուլ Բազին հայտարարեց յակուբա լեզվով «Աստվածաշունչ. Ավետարան ըստ Մատթեոսի» գրքի լույսընծայման մասին։ Հայտարարությունն արվեց հատուկ ծրագրի ժամանակ, որին ֆիզիկապես ներկա էր 302 հոգի, իսկ տեսակոնֆերանսի միջոցով միացել էր 257 հոգի։ Գրքի թվային և աուդիո տարբերակները անմիջապես հասանելի դարձան բեռնման համար։ Իսկ տպագիր օրինակը հասանելի կլինի մոտ ապագայում։

Եղբայրներն ու քույրերը ուշադիր լսում են ծրագիրը

Կոտ դ’Իվուարում, Գվինեայում և Լիբերիայում մոտ մեկուկես միլիոն մարդ խոսում է յակուբա լեզվով։ Կոտ դ’Իվուարում յակուբա լեզվով գործող չորս ժողովներում և վեց խմբերում ծառայում է մոտ 254 քարոզիչ։

Յակուբա լեզվով Աստվածաշնչի ամբողջական թարգմանություն չկա։ Այդ լեզվով առկա է Քրիստոնեական Հունարեն Գրվածքների երկու թարգմանություն։ Սակայն դրանցից ոչ մեկում գրված չէ Աստծու անունը՝ Եհովա։ Բացի այդ՝ դրանք դժվարըմբռնելի են։ Ուստի «Աստվածաշունչ. Ավետարան ըստ Մատթեոսի» գրքում օգտագործված ժամանակակից և նկարագրական լեզուն արդեն շատերին է տպավորել։ Եղբայրներից մեկն ասել է. «Հաճախ որոշ համարների միտքը հասկանալու համար այլ թարգմանություններն էինք կարդում, այն էլ՝ մի քանի անգամ։ Իսկ այժմ հիանալի հնարավորություն ունենք վայելելու «Մատթեոս» գրքի ընթերցանությունն ու պարզ հասկանալու այն»։

Շնորհակալ ենք Եհովային, որ յակուբա լեզվով խոսող մեր քույրերին ու եղբայրներին նման թանկ նվեր է տվել։ Այն կօգնի նրանց, ինչպես նաև շատերին «նախ թագավորությունը փնտրել» (Մատթեոս 6։33