Անցնել բովանդակությանը

ՄԱՅԻՍԻ 14, 2024
ԿՈՏ Դ’ԻՎՈՒԱՐ

Բարի լուրը պատմում ենք Կոտ դ’Իվուարում՝ ֆուտբոլի միջազգային մրցաշարի ընթացքում

Բարի լուրը պատմում ենք Կոտ դ’Իվուարում՝ ֆուտբոլի միջազգային մրցաշարի ընթացքում

2024 թ. հունվարի 13-ից մինչև փետրվարի 11-ը Աֆրիկա մայրցամաքի տարբեր երկրներից մարզիկներ մասնակցեցին Աֆրիկայի ազգերի գավաթի 34-րդ խաղարկությանը (միջազգային ֆուտբոլային մրցաշար)։ Միջոցառումը տեղի ունեցավ Կոտ դ’Իվուարում, որին ներկա եղան 24 երկրներից հազարավոր մարդիկ։ Այդ ընթացքում Եհովայի վկաները հատուկ քարոզարշավ կազմակերպեցին, որպեսզի բարի լուրը պատմեն միջոցառման հյուրերին։ Հինգ մեծ քաղաքներում, որտեղ անցկացվելու էին ֆուտբոլային խաղերը, գրականության ավելի քան 120 ցուցատախտակներ տեղադրվեցին։

Աբիջանում մի երիտասարդ մոտեցավ մեր ցուցատախտակին և հետաքրքրվեց «Երբ մահանում է քո սիրելիներից մեկը» գրքույկով։ Նա ասաց, որ իր մտերիմ ընկերը վերջերս է մահացել։ Մեր եղբայրները նրա համար կարդացին Հովհաննես 5։28, 29 համարները։ Երիտասարդը խորապես հուզվեց։ Նա մեր եղբայրներին հրավիրեց իր տուն՝ զրույցը շարունակելու։

Իսկ Անյամայում մեր ցուցատախտակին մոտեցավ տեղի ոստիկաններից մեկը։ Նա ասաց, որ հաճույքով կարդում է մեր գրականությունը, հատկապես արարչագործության և կյանքի ծագման մասին նյութերը։ Չնայած զբաղված գրաֆիկին՝ նա տվեց իր հեռախոսահամարը և խնդրեց, որ իր հետ կապ հաստատեն։

Աբիջանում միջին տարիքի մի տղամարդ մոտեցավ մեր ցուցատախտակին և ասաց, որ երիտասարդ տարիքում ուսումնասիրել է Աստվածաշունչը, բայց հետո կորցրել է կապը ժողովի հետ։ Տարիների ընթացքում նա հստակ տեսել է Եհովայի վկաների և այլ կրոնների միջև տարբերությունը։ Նրան հատկապես տպավորել է քաղաքական խռովությունների ժամանակ Եհովայի ժողովրդի մեջ տիրող խաղաղությունն ու միասնությունը։ Տղամարդը խնդրեց, որ իր հետ նորից Աստվածաշունչ ուսումնասիրեն։ Այժմ եղբայրները կանոնավոր այցելում են նրան։

Ուրախ ենք, որ Կոտ դ’Իվուարի մեր եղբայրներն ու քույրերը հիանալի հնարավորություն ունեցան տարբեր ազգերի մարդկանց պատմել «Աստծու մեծամեծ բաների մասին» (Գործեր 2։11