ՓԵՏՐՎԱՐԻ 14, 2019
ԿՈՒԲԱ
Կուբայում հզոր տորնադո է մոլեգնել
2019 թ. հունվարի 27-ին Կուբայի մայրաքաղաք Հավանան հզոր տորնադո պատուհասեց։ Քամու պոռթկումները ժամում հասնում էին 322 կիլոմետրի (200 մղոն). վերջին մոտ 80 տարիներին սա ամենահզոր փոթորիկն է, որ հարվածել է այս կղզուն։ Տորնադոն շենքեր ավերեց և ջրհեղեղներ առաջ բերեց 11 կիլոմետր տարածության վրա։ Զոհվեց առնվազն 4 մարդ, և 195-ը վիրավորվեց։
Հզոր քամիների պատճառով մեր եղբայրներից և քույրերից ոչ ոք չի տուժել։ Սակայն վնասվել են նրանց պատկանող 26 տներ, որոնցից 3-ում ժողովի հանդիպումներ էին անցկացվում։ Ներկայումս քայլեր են ձեռնարկվում նորոգման աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ։
Շրջագայող վերակացուները քաջալերում են տորնադոյից և դրա հետևանքներից տուժած մեր եղբայրներին ու քույրերին։ Մենք աղոթում ենք, որ Եհովան նրանց խաղաղություն տա, որպեսզի այս աղետից հետո նրանք վերականգնեն իրենց ուժերը (Թվեր 6:26)։