Անցնել բովանդակությանը

ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2024
ԿՈՒԲԱ

Մատթեոսի և Մարկոսի Ավետարանները լույս են տեսել կուբայական ժեստերի լեզվով

Մատթեոսի և Մարկոսի Ավետարանները լույս են տեսել կուբայական ժեստերի լեզվով

2024 թ. հունվարի 20-ին «Մատթեոս» և «Մարկոս» գրքերը լույս տեսան կուբայական ժեստերի լեզվով հատուկ հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ Կուբայի Հավանա մայրաքաղաքի Գուանաբակոայի համաժողովների սրահում։ Գրքերը բեռնման համար անմիջապես հասանելի դարձան jw.org կայքում։

Կուբայում շուրջ 53 000 խուլ մարդիկ են բնակվում։ 1990-ականների սկզբներից ի վեր հատուկ ջանքեր են ներդրվել Կուբայի խուլ բնակչությանը բարի լուրը հասցնելու համար։ Կուբայական ժեստերի լեզվով առաջին աստվածաշնչյան հրատարակությունները լույս են տեսել 2011 թ.-ին։ Այժմ այստեղ ժեստերի լեզվով գործող 28 ժողովներում և 10 խմբերում ծառայում են 756 եղբայրներ ու քույրեր։

Քույրը օգնում է խուլ եղբորը բեռնել նոր հրատարակությունները հեռախոսի մեջ

Առաջին անգամ է, որ Մատթեոսի և Մարկոսի Ավետարանները թարգմանվում են կուբայական ժեստերի լեզվով։ Մի քույր նշել է. «Երբ կարդացի Մարկոս 7:32-37 համարները, որտեղ Հիսուսը բուժում է խուլ մարդուն, այնպիսի զգացում ունեցա, թե այդ ամենը ինձ հետ է տեղի ունենում։ Մինչև սրտիս խորքը հուզվեցի։ Հիմա ավելի լավ եմ պատկերացնում, թե նոր աշխարհում ինչպիսի կյանք եմ վայելելու։ Շատ շնորհակալ եմ»։

Ուրախ ենք բոլոր նրանց համար, ովքեր ստացել են այս հոգևոր նվերը։ Վստահ ենք, որ դրա շնորհիվ կուբայական ժեստերի լեզվով խոսող շատ մարդիկ կսիրեն Եհովային ամբողջ սրտով, հոգով, մտքով և ուժով (Մարկոս 12։30