ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 2024
ԿՈՒԲԱ
«Օսկար» փոթորիկը մեծ ավերածություններ է պատճառել Կուբայում
2024 թ. հոկտեմբերի 20-ին «Օսկար» փոթորիկը հարվածեց Կուբայի արևելքում գտնվող Գուանտանամո նահանգի Բարակոա քաղաքի մերձակա ափերին։ 1-ին աստիճանի ուժգնության այս փոթորիկը առաջացրեց 120 կմ/ժ (75 մղոն/ժամ) արագության քամիներ, որոնք վնասեցին տարածքի էլեկտրական համակարգը։ Կուբայի արևելյան մասերում 38 սմ (15 դյույմ) քանակության անձրև տեղաց՝ հեղեղելով տներ ու ձեռնարկություններ, ինչպես նաև ոչնչացնելով բերքը։ Ավելի քան 2 000 տներ վնասվել են, առնվազն 7 հոգի զոհվել է։
Տուժած հավատակիցներ և վնասներ
Ցավոք, մի տարեց քույր մահացել է։
2 քարոզիչ թեթև վնասվածքներ է ստացել։
14 քարոզիչ տարհանվել է։
13 տուն ավերվել է, որից 2-ում ժողովի հանդիպումներ էին անցկացվում։
22 տուն լրջորեն վնասվել է։
5 տուն թեթևակի է վնասվել։
Օգնություն՝ աղետից տուժածներին
Մասնաճյուղի ներկայացուցիչները, շրջանային վերակացուները և տեղի երեցները հոգևորապես քաջալերում ու գործնական օգնություն են տրամադրում տուժած հավատակիցներին։
Աղետից տուժածներին օգնելու 2 կոմիտե է կազմավորվել հումանիտար աշխատանքները կոորդինացնելու նպատակով։
Շատ ենք ցավում, որ այս փոթորիկը ավերածություններ է պատճառել և կյանքեր է խլել։ Բայց վստահ ենք, որ մեր երկնային Հայր Եհովան «թիկունք կկանգնի» բոլոր նրանց, ովքեր ապավինում են իրեն (Սաղմոս 55։22)։