ՀՈՒՆԻՍԻ 7, 2018
ԿՈՒԲԱ
Կուբայում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով Վկաների ընտանիք է զոհվել
2018 թ. մայիսի 18-ին՝ ուրբաթ, «Բոինգ 737»-ը կործանվեց Հավանայի (Կուբա) միջազգային օդանավակայանից թռիչք կատարելուց կարճ ժամանակ անց։ Ինքնաթիռում եղող 113 մարդուց միայն մեկն է ողջ մնացել։ Սա վերջին տարիներին այդ երկրում տեղի ունեցած ամենախոշոր ավիավթարն է։
Ցավոք, մահացածների թվում են երեք Եհովայի վկաներ, որոնք մեկ ընտանիքի անդամներ էին (հայրը, մայրը և նրանց 22-ամյա որդին)։ Ընտանիքի թաղման արարողությունը տեղի ունեցավ 2018 թ. մայիսի 26-ին՝ շաբաթ։
Բացի տեղի երեցներից, ովքեր զգացապես և հոգևորապես աջակցում են զոհերի ընկերներին և ընտանիքին, տեղի իշխանությունները նույնպես գործնական օգնություն են առաջարկել։ Մենք վստահ ենք, որ Եհովան կշարունակի «մխիթարել բոլոր սգավորներին» այս դժվարին ժամանակներում (Եսայիա 61։1, 2)։