ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 2013
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անգլերեն Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանությունը վերանայվել է
2013 թ. հոկտեմբերի 5-ին հատուկ հանդիպման ժամանակ Եհովայի վկաները հայտարարեցին անգլերեն Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության վերանայված հրատարակության լույսընծայման մասին։ Աստվածաշնչի «Նոր աշխարհ թարգմանության» կոմիտեն վերանայելիս հաշվի է առել լեզվի զարգացումը և համապատասխան փոփոխություններ է մտցրել տեքստում, պարզեցրել է որոշ արտահայտություններ, ինչը նպաստել է, որ Աստվածաշունչը լինի ավելի հեշտ ընթեռնելի և հասկանալի։ Մեռյալ ծովի և այլ հին ձեռագրերի ուսումնասիրությունների հիման վրա այս հրատարակության մեջ վեց համարներում՝ Դատավորներ 19։18; 1 Սամուել 2։25; 6:3; 10:26; 23:14; 23:16, ավելացվել է Աստծու անունը։ Նոր թարգմանությունը էլեկտրոնային տարբերակով մատչելի է JW Library հավելվածում (app), իսկ PDF ձևաչափով՝ www.pr418.com կայքում, որտեղից կարող եք բեռնել անվճար։
Մեդիա կոնտակտ(ներ)։
Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապի բաժին, հեռ. +1 718 560 5000