Անցնել բովանդակությանը

Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Մարկ Սանդերսոնը հայտարարում է խորվաթերենով և սերբերենով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» վերանայված հրատարակության լույսընծայման մասին

ԱՊՐԻԼԻ 29, 2020
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» վերանայված հրատարակությունը լույս է ընծայվել խորվաթերենով և սերբերենով

«Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» վերանայված հրատարակությունը լույս է ընծայվել խորվաթերենով և սերբերենով

2020 թ. ապրիլի 25-ին Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Մարկ Սանդերսոնը նախապես ձայնագրված տեսանյութում հայտարարեց խորվաթերենով և սերբերենով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» վերանայված հրատարակության լույսընծայման մասին։ Սերբերենով թարգմանությունը հրատարակվել է երկու գրատիպով՝ լատինագիր և կիրիլիցա։

Հետևելով կորոնավիրուսի պատճառով կառավարությունների կողմից դրված սահմանափակումներին՝ Բոսնիա և Հերցեգովինայում, Խորվաթիայում, Չեռնոգորիայում և Սերբիայում ժողովները չէին հավաքվել այդ հատուկ հանդիպման համար։ Այն անցկացվել էր տեսակապի միջոցով։ Ծրագրին միացել էր 12 705 հոգի։

Խորվաթիայում և Սերբիայում մեր հավատակիցները դիտում են ծրագիրը

Մեր եղբայրներից մեկը վերանայված Աստվածաշունչը «իրական գանձ» անվանեց և ասաց, որ «այնպիսի տպավորություն ունի, կարծես Եհովան խոսում է անձամբ իր հետ»։ Մեկ այլ եղբայր, որը ծառայում է որպես երեց, ասաց. «Երբ կարդում եմ վերանայված Աստվածաշունչը իմ մայրենի լեզվով, Եհովայի սերն ավելի խորությամբ եմ զգում, հասկանում եմ նրա զգացմունքները, տեսնում եմ նրա հոգատարությունը իմ հանդեպ։ Որպես հովիվ՝ իմ հավատակիցներին այժմ կարող եմ ավելի լավ բացատրել, թե որքան շատ է Եհովան իրենց սիրում ու գնահատում»։

Աստվածաշնչի թարգմանության հսկայածավալ աշխատանքները սկսվել էին դեռևս 1996 թ.-ին։ Մոտ երեք տարի հետո՝ 1999 թ. հուլիսին, լույս էր տեսել խորվաթերեն և սերբերեն «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը»։ Դրանից 7 տարի հետո՝ 2006 թ.-ին, երկու լեզուներով էլ լույս էր տեսել «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» ամբողջական տարբերակը։

Մենք համոզված ենք, որ Աստվածաշնչի այս ճշգրիտ ու հասկանալի թարգմանությունները կշարունակեն օգնել ընթերցողներին հասկանալու, որ «Աստծու խոսքը կենդանի է» (Եբրայեցիներ 4։12