Անցնել բովանդակությանը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 2013
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աստվածաշնչի ուսումնասիրության JW Library հավելված

Աստվածաշնչի ուսումնասիրության JW Library հավելված

2013 թ.-ի հոկտեմբերի 7-ից սկսեց գործել Աստվածաշնչի ուսումնասիրության համար նախատեսված JW Library հավելվածը (app), որը պատրաստվել է Եհովայի վկաների կողմից։ Հավելվածում տեղադրված են անգլերեն լեզվով Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության 2013 թ. վերահրատարակությունը, ինչպես նաև հինգ այլ թարգմանություններ, որոնցից են «American Standard» և «King James» թարգմանությունները։ Հետագայում օգտվողները կկարողանան բեռնել նաև Աստվածաշնչի վրա հիմնված գրքեր, ամսագրեր և գրքույկներ։ JW Library հավելվածը ներկայումս մատչելի է iPad®, iPhone®, iPod touch® սարքերի համար, Android™ 2.3 և ավելի նոր օպերացիոն համակարգով աշխատող սարքերի, ինչպես նաև Windows 8 օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչների և պլանշետների համար։ Շուտով մատչելի կլինի նաև Windows 8 հեռախոսների համար։

Մեդիա կոնտակտ(ներ)։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000