Անցնել բովանդակությանը

Ձախից աջ. «Ոսկե դարի» առաջին համարը (1919), «Մխիթարության» առաջին համարը (1937), «Արթնացե՛ք»-ի առաջին համարը (1946) և 2019 թ. № 2 «Արթնացե՛ք»-ի էլեկտրոնային տարբերակը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 2019
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Արթնացե՛ք» ամսագիրը 100 տարեկան է

«Արթնացե՛ք» ամսագիրը 100 տարեկան է

2019 թ. հոկտեմբերի 1-ին բոլորեց «Արթնացե՛ք» ամսագրի 100 տարին։ Այս ամսագիրը, որն ամեն տարի լույս է տեսնում ավելի քան 280 միլիոն օրինակով և 211 լեզվով, աշխարհում ամենից շատ թարգմանվող և տարածվող ամսագրերից մեկն է և զիջում է միայն «Դիտարան» ամսագրին։

Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Սեմյուել Հերդը ասում է. «Տարատեսակ թեմաներ շոշափելու շնորհիվ «Արթնացե՛ք»-ը բազմաթիվ մարդկանց մեջ հետաքրքրություն է առաջացրել Աստվածաշնչի հանդեպ։ Թեև տարիների ընթացքում այս ամսագրի տեսքը և ձևաչափը փոխվել են, այն շարունակում է արդյունավետ գործիք լինել մեր քարոզչական գործունեության մեջ։ Ի՜նչ ոգևորիչ է հատել 100 տարվա շեմը։ Դա փաստում է, որ Աստծու ոգին աջակցում է մեզ»։

1919 թ. սեպտեմբերին Սիդար Փոյնթում (Օհայո, ԱՄՆ) տեղի ունեցած պատմական համաժողովի ժամանակ Եհովայի վկաները հայտարարեցին «Ոսկե դարի» (սկզբում այսպես էր կոչվում այս ամսագիրը) լույսընծայման մասին։ 1937 թ.-ին ամսագիրը վերանվանվեց «Մխիթարություն»՝ ընդգծելու համար, որ մարդիկ մխիթարության կարիք ունեն։ Իսկ 1946 թ.-ից սկսեց կոչվել «Արթնացե՛ք»՝ ընթերցողների ուշադրությունը հրավիրելով այն բանի վրա, թե ինչ ժամանակներում ենք ապրում։

1946 թ. օգոստոսի 11-ին Քլիվլենդում (Օհայո) տեղի ունեցած համաժողովի ժամանակ Եհովայի վկաները կանգնած են՝ նոր լույսընծայված «Արթնացե՛ք» ամսագիրը ձեռքներին

Ուրախալի է, որ արդեն 100 տարի է, ինչ «Արթնացե՛ք» ամսագիրն օգտագործում ենք Աստվածաշնչի մեր կրթական գործունեության մեջ՝ «հիմնովին վկայություն տալով.... բարի լուրի մասին» (Գործեր 20։24