ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 2021
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արտաքին տեսքի նոր կարգավորումներ JW.ORG կայքում
Վերջին թարմացումից հետո jw.org կայքում հայտնվել է շատերի կողմից սպասված նոր կարգավորում։ Այժմ դուք կարող եք ընտրել՝ ինչպիսին լինի կայքի արտաքին տեսքը՝ բաց, թե մուգ։
Մուգ արտաքին տեսք (կոչվում է նաև սև կամ գիշերային ռեժիմ) ընտրելուց հետո կայքի ֆոնը կդառնա մուգ, իսկ տեքստը և կայքի այլ բաղադրիչները՝ սպիտակ։ Ոմանք նախընտրում են այս կարգավորումը, քանի որ այսպես սարքի էկրանը ավելի քիչ է լուսավորվում։ Սա օգնում է նվազեցնել աչքերի լարվածությունը գիշերը կամ մութ միջավայրում։ Այն կարող է նաև օգտակար լինել սահմանափակ տեսողություն կամ պայծառ լույսի նկատմամբ զգայունություն ունեցող մարդկանց համար։
Վերոնշյալ ռեժիմը միացնելու համար էջի ներքևում սեղմեք «Արտաքին տեսքի կարգավորումներ» կոճակը։ Ընտրեք «Ըստ համակարգի» տարբերակը, եթե ուզում եք, որ կայքի և ձեր սարքի արտաքին տեսքի ռեժիմները համապատասխանեն։ Կամ ընտրեք «Բաց» կամ «Մուգ» տարբերակներից մեկը, որպեսզի կայքի արտաքին տեսքը միշտ լինի ըստ ձեր նախընտրության։
Այս նոր կարգավորումը դեռ հասանելի չէ JW Library (JW գրադարան) հավելվածում, սակայն ապագայում այն հասանելի կլինի։ Մենք շնորհակալ ենք Եհովային, որ մեր էլեկտրոնային գործիքները գնալով կատարելագործվում և օգնում են մեզ հոգևոր սնունդ ստանալ։