Անցնել բովանդակությանը

ԱՊՐԻԼԻ 12, 2022
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բրայլի գրատիպով «Նոր աշխարհ թարգմանությունը» առկա է երեք լրացուցիչ լեզուներով

Բրայլի գրատիպով «Նոր աշխարհ թարգմանությունը» առկա է երեք լրացուցիչ լեզուներով

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Բրայլի գրատիպով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել երեք լեզուներով՝ գերմաներեն, կորեերեն և ուկրաիներեն։ jw.org կայքում հասանելի դարձան էլեկտրոնային ֆայլերը։ Կորեերեն և ուկրաիներեն բրայլյան ֆայլերը կարող են օգտագործվել բրայլյան տառադարձման շարժական սարքերի հետ, որոնք կոչվում են նոթատետրեր: Գերմաներեն բրայլյան ֆայլերը կարելի է կարդալ էկրանի ընթերցիչի միջոցով:

Կորեացի եղբայրը էլեկտրոնային բրայլյան ֆայլ է կարդում նոթատետր կոչվող սարքի միջոցով

Թեև կույր մարդիկ հաճախ օգտագործում են աուդիո հրատարակություններ կամ հատուկ սարքեր, սակայն շատերը նախընտրում են տպված օրինակները։ Աստվածաշնչի առաջին հատորների թղթային պատճենները գերմաներեն բրայլյան գրատիպով արդեն պատրաստվել և ուղարկվել են քարոզիչներին։ Կորեերեն բրայլյան գրատիպով Աստվածաշնչի տպագիր օրինակները առաջիկա ամիսներին կուղարկվեն մեր հավատակիցներին։ Ուկրաինայի պատերազմի պատճառով մենք չգիտենք, թե երբ կկարողանանք Աստվածաշնչի տպագիր օրինակներն ուղարկել։

Բրայլի գրատիպով Աստվածաշնչի պատրաստման գործընթացը ներառում է բառերի տառադարձումը՝ ներառյալ «Նոր աշխարհ թարգմանության» բոլոր հղումները: Զննական միջոցները, ինչպիսիք են քարտեզները և գծապատկերները, պետք է լինեն այնպիսի ձևաչափով, որ կույրերը կարողանան հասկանալ:

Մի քույր, ով կույր է և ապրում է Գերմանիայում, ասաց. «Այն, ինչ կարդում եմ բրայլյան տառերով, դաջվում է հիշողությանս մեջ։ Դա ավելի լավ է, քան պարզապես լսելը: Այն խորացնում է Եհովայի հանդեպ իմ երախտագիտությունն ու վստահությունը»։

Վերևի ձախ կողմում՝ բրայլյան մամլիչ, որն օգտագործվում է բրայլյան կետերը հատուկ թղթի վրա դաջելու համար: Մեջտեղում՝ քույրը կարում է բրայլյան հատորը: Աջ կողմում՝ բրայլի հատորները պատրաստ են՝ կույր քարոզիչներին բաժանելու համար

Բրայլյան բոլոր Աստվածաշնչերը մամլվում են Ուոլքիլում (Նյու Յորք, ԱՄՆ)։ Այս մեքենան մամլում է բրայլյան կետերը հատուկ թղթերի վրա, որոնք հետո կարվում են և դառնում մեկ հատոր։ Այնուհետև այդ հատորները ուղարկվում են մասնաճյուղեր՝ քարոզիչներին բաժանելու համար։ «Նոր աշխարհ թարգմանության» ամբողջական հրատարակությունը բրայլյան տառատեսակով կարող է ունենալ ավելի քան 30 հատոր և զբաղեցնել մոտ երկու մետր (6,6 ֆուտ) դարակաշար:

Թարգմանիչներից մեկը, ով աշխատում էր կորեերեն հրատարակության վրա, ասաց. «Երբ մտածում ենք այն հոգևոր օգուտների և մխիթարության մասին, որ մեր կույր եղբայրներն ու քույրերը կստանան այս Աստվածաշնչից, ավելի շնորհակալ ենք լինում Եհովային»։

Մենք վստահ ենք, որ բրայլյան տառերով «Նոր աշխարհ թարգմանության» այս հրատարակությունները օգուտներ կբերեն մեր կույր հավատակիցներին, քանի որ Եհովան «բարիքներով լիացնում է» նրանց (Սաղմոս 107։9