Անցնել բովանդակությանը

Գվադելուպայի եղբայրներն ու քույրերը պատրաստվում են դիմավորել բազմաթիվ միջազգային պատվիրակների

ՀՈՒՆԻՍԻ 3, 2024
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գվադելուպայում մեկնարկում են 2024 թ. «Հռչակենք բարի լուրը» հատուկ համաժողովները

Գվադելուպայում մեկնարկում են 2024 թ. «Հռչակենք բարի լուրը» հատուկ համաժողովները

2024 թ. հունիսի 7-9-ը Գվադելուպայի Բե-Մաո կոմունայի «Vélodrome Amédée Détraux» մարզադաշտում կայացավ «Հռչակենք բարի լուրը» խորագրով առաջին հատուկ համաժողովը։ Ընդհանուր հաշվով՝ 2024 թ. հունիս-հոկտեմբեր ամիսներին 15 հատուկ համաժողովներ են անցկացվելու։ a COVID-19 համավարակի պատճառով 2020 թ. հատուկ համաժողովների չեղարկումից հետո առաջին անգամ է, որ հատուկ համաժողովներ են կազմակերպվել։

Տարբեր երկրներից հավատակիցներ հրավիրված են մասնակցելու այս հատուկ համաժողովներին որպես պատվիրակներ։ Ծրագրերից շատերն անցկացվելու են տարբեր լեզուներով՝ այս մեծամասշտաբ միջոցառումներին տալով միջազգային կոլորիտ։ Գվադելուպան զգաց այդ համը, երբ ծրագիրը միաժամանակ անցկացվեց անգլերենով, ֆրանսերենով, կրեոլով (Գվադելուպա) ու իսպաներենով։

Ձախ կողմում՝ մի ընտանիք պատվիրակներին դիմավորելու համար բացիկներ ու ողջունելու պաստառներ է պատրաստում։ Աջ կողմում՝ քույրերը Գվադելուպայի հատուկ համաժողովի լոգոյով թաշկինակներ են կարում

Ահռելի աշխատանքներ են տարվել, որ միջազգային պատվիրակներին դիմավորելու համար ամեն բան պատրաստ լինի։ Գվադելուպայի 8 546 քարոզիչների ավելի քան կեսը կամավոր մասնակցել է նախապատրաստական աշխատանքներին, որ հնարավոր լինի ընդունել 11 երկրներից եկած 1 500 հյուրերին։ Մի քույր, ով իր ամուսնու հետ ներգրավված է եղել այս գործում, ասում է. «Սա իմ կյանքի լավագույն տարին էր, որը հավերժ հիշելու եմ։ Անթիվ-անհամար ժամեր անցկացնելով իմ եղբայրների ու քույրերի հետ և ուրախությամբ ուս ուսի աշխատելով՝ հնարավորություն ունեցա մի փոքր զգալու, թե ինչպիսի կյանք է լինելու նոր աշխարհում։ Հպարտ եմ, որ Եհովայի կազմակերպության մի մասնիկն եմ»։

Մեր համաշխարհային եղբայրության հետ միասին մենք վստահ ենք, որ 2024 թ. «Հռչակենք բարի լուրը» հատուկ համաժողովները կմիավորեն Աստծու ժողովրդին՝ փառք ու պատիվ բերելով մեր երկնային Հորը՝ Եհովային (Փիլիպպեցիներ 1։27

a Հատուկ համաժողովները կանցկացվեն հետևյալ վայրերում. Սոֆիա (Բուլղարիա), Սանտյագո 1 (Չիլի), Սանտյագո 2 (Չիլի), Պրահա (Չեխիա), Սանտո Դոմինգո (Դոմինիկյան Հանրապետություն), Սուվա (Ֆիջի), Հելսինկի (Ֆինլանդիա), Լիոն (Ֆրանսիա), Բե-Մաո (Գվադելուպա), Բուդապեշտ (Հունգարիա), Ռեյկյավիկ (Իսլանդիա), Ասունսիոն (Պարագվայ), Ցյուրիխ (Շվեյցարիա), Ֆիլադելֆիա (ԱՄՆ) և Թամպա (ԱՄՆ)։