Անցնել բովանդակությանը

ՕԳՈՍՏՈՍԻ 19, 2024
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Դեբի» փոթորիկը սաստիկ ջրհեղեղներ է առաջացրել Հյուսիսային Ամերիկայի արևելյան ափին

«Դեբի» փոթորիկը սաստիկ ջրհեղեղներ է առաջացրել Հյուսիսային Ամերիկայի արևելյան ափին

2024 թ. օգոստոսի սկզբին Ատլանտյան օվկիանոսում արևադարձային ցիկլոն առաջացավ։ Այն արագորեն վերածվեց փոթորկի՝ ստանալով «Դեբի» անվանումը։ Ապա՝ 2024 թ. օգոստոսի 5-ին, առաջին աստիճանի այդ փոթորիկը հարվածեց Ստինհաթչի համայնքի մերձակա տարածքներին (Ֆլորիդա, ԱՄՆ)։ Այն ուղեկցվեց տևական քամիներով, որոնց արագությունը հասնում էր 130 կմ/ժ-ի (80 մղոն/ժամ)։ Բացի այդ՝ փոթորիկը իր ճանապարհին առնվազն 12 պտտահողմ առաջացրեց։ Ուժգին քամիների և առատ անձրևների պատճառով հազարավոր մարդիկ մնացին առանց էլեկտրականության։ ԱՄՆ-ում առնվազն 8 հոգի զոհվեց։

Ֆլորիդային հարվածելուց հետո «Դեբին» վերածվեց ավելի թույլ՝ արևադարձային փոթորկի և դանդաղ շարժեց դեպի Կանադա։ Ուրբաթ՝ 2024 թ. օգոստոսի 9-ին, Կանադայի Քվեբեկ նահանգում տեղումների քանակը մեկ օրից էլ քիչ ժամանակահատվածում հասավ 22 սմ-ի (8 դյույմ)։ Տեղատարափ անձրևները հեղեղեցին տները, վնասեցին համայնքի որոշ ենթակառուցվածքներ և ստիպեցին հարյուրավոր մարդկանց տարհանվել ավելի ապահով վայրեր։ Համաձայն զեկույցների՝ Կանադայում մեկ հոգի զոհվել է։

Տուժած հավատակիցներ և վնասներ

ԱՄՆ

  • Մեր եղբայրներից ու քույրերից ոչ ոք չի զոհվել։

  • 1 քարոզիչ հոսպիտալացվել է։

  • 23 քարոզիչներ ստիպված են եղել լքել իրենց տները։

  • 7 տուն լրջորեն վնասվել է։

  • 60 տուն թեթևակի է վնասվել։

  • 1 Թագավորության սրահ թեթևակի վնասվել է։

Կանադա

  • Մեր եղբայրներից ու քույրերից ոչ ոք չի զոհվել։ Սակայն ցավով տեղեկացնում ենք, որ Աստվածաշունչ ուսումնասիրողներից մեկը սողանքի պատճառով կորցրել է իր կյանքը։

  • 1 քարոզիչ վնասվածքներ է ստացել։

  • 23 քարոզիչներ ստիպված են եղել լքել իրենց տները, բայց նրանց մեծ մասը արդեն վերադարձել է։

  • 2 տուն լրջորեն վնասվել է։

  • 165 տուն թեթևակի է վնասվել։

  • Ոչ մի Թագավորության սրահ չի վնասվել կամ ավերվել։

Օգնություն՝ աղետից տուժածներին

  • ԱՄՆ և Կանադայի շրջանային վերակացուները և տեղի երեցները հոգևորապես քաջալերում և հումանիտար օգնություն են տրամադրում տուժածներին։

  • Կանադայում աղետից տուժածներին օգնելու կոմիտե է կազմավորվել՝ հումանիտար աշխատանքները կոորդինացնելու նպատակով։

Մենք շարունակում ենք աղոթել այս հզոր փոթորկից տուժածների համար և մխիթարվում ենք այն մտքով, որ Եհովան միշտ օգնության է շտապում նեղության մեջ հայտնված իր ծառաներին (Եսայիա 33։2