ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 2021
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Դիտարանի» 2021 թ. № 2 թողարկումը նոյեմբերի քարոզարշավին հասանելի է եղել ավելի քան 300 լեզուներով
Եվս յոթ լեզու
2021 թ. նոյեմբերին ամբողջ աշխարհում Եհովայի վկաները սկսեցին տարածել «Դիտարանի» 2021 թ. № 2 հանրային թողարկումը, որը հասանելի էր ավելի քան 300 լեզուներով։ Դրանցից յոթով «Դիտարան» ամսագիրը առաջին անգամ էր թարգմանվում։ Այդ լեզուներն են ֆարերենը, հավայական պիջինը, լյուքսեմբուրգերենը, մանիպուրին (լատինատառ), պոմերաներենը, օդիան և սենտ լյուսիական կրեոլը։
Եղբայր Նիկոլաս Ալադիսը, ով աշխատում է գլխավոր վարչության թարգմանչական խմբերի սպասարկման բաժնում, ասում է. «Մեր հրատարակությունները գրավում են ամեն տեսակ մարդկանց ուշադրությունը։ Սակայն շատ թարգմանչական խմբեր սուղ հնարավորություններ ունեն և չեն կարողանում թարգմանել «Դիտարանի» բոլոր թողարկումները։ Այդպիսի թիմեր ունեցող մասնաճյուղերի կոմիտեները հարցնում են Կառավարիչ մարմնին, թե թարգմանելու համար որ նյութեր են առաջնային։ Դա էր պատճառը, որ այս լեզուներով թարգմանվեց «Դիտարանի» 2021 թ. № 2 հանրային թողարկումը»։
Վերոնշյալ լեզվական դաշտերում ծառայող հավատակիցները մի քանի քաջալերական դեպքեր են պատմում, որոնք ցույց են տալիս, թե ինչ լավ արդյունքներ են բերել քարոզարշավը և բարի լուրը այդ լեզուներով թարգմանելու ջանքերը։
Մեր սիրտը ցնծում է՝ իմանալով, թե քարոզարշավի ընթացքում որքան շատ մարդիկ են ստացել «Դիտարան» ամսագիրը։ Պարզ տեսնում ենք, որ այս քարոզարշավը Եհովայի կամքն էր՝ «ամեն տեսակ մարդիկ ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանան» (1 Տիմոթեոս 2։4)։