Անցնել բովանդակությանը

ԴԵԿՏԵՄԲԵՐ 30, 2019
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եհովայի վկաները շարունակում են «Իդայ» ցիկլոնից տուժածներին օգնելու լայնածավալ աշխատանքները

Եհովայի վկաները շարունակում են «Իդայ» ցիկլոնից տուժածներին օգնելու լայնածավալ աշխատանքները

Երբ 2019 թ. մարտին «Իդայ» ցիկլոնը հարվածեց Աֆրիկայի հարավարևելյան շրջաններին, իրենց հավատակիցներին օգնելու համար Եհովայի վկաների՝ Մոզամբիկի, Մալավիի և Զիմբաբվեի մասնաճյուղերը անմիջապես աղետից տուժածների աջակցության 14 կոմիտե կազմեցին։ Այս երեք երկրներում մեր եղբայրներն արդեն վերակառուցել կամ վերանորոգել են իրենց հավատակիցներին պատկանող 1 434 վնասված տներից ավելի քան 650-ը։ 29 վնասված Թագավորության սրահներից 8-ը վերակառուցվել է, իսկ 10-ը՝ վերանորոգվել։

Վերջին ինը ամիսների ընթացքում ավելի քան 3 500 եղբայրներ ու քույրեր են մասնակցել աղետից տուժածներին օգնելու այս լայնածավալ աշխատանքներին։ Որոշ կամավորներ երկար ճանապարհ են կտրել այս աշխատանքներին մասնակցելու համար. նրանք եկել են աֆրիկյան այլ երկրներից, Բրազիլիայից, Ֆրանսիայից, Իտալիայից և Միացյալ Նահանգներից։ Այս փորձառու կամավորները տեղի եղբայրներին սովորեցրել են ատաղձագործություն և պատշարություն։

Շինարարական խմբի անդամները՝ վերակառուցվող աղյուսե տան առաջ (Մալավի)։

Երբ «Իդայ» ցիկլոնը հարվածեց Մոզամբիկի Մանիկա և Սոֆալա նահանգներին, մեր եղբայրների բերքի մոտ 70 տոկոսը վնասվեց։ Մասնաճյուղի վերահսկողության ներքո աղետից տուժածների կոմիտեն մոտ 430 տոննա սննդամթերք բաժանեց նրանց։ Այդ սննդամթերքը ընտրվել էր՝ հաշվի առնելով մեր եղբայրների սննդակարգը՝ եգիպտացորենի ալյուր, լոբի, ձեթ, աղ և շաքարավազ։ Նաև բաժանվեց հիմնական սննդամթերքի՝ լոլիկի, եգիպտացորենի և բրնձի 5 տոննա սերմ։

Մալավիի մասնաճյուղը նշում է, որ աղետից տուժածներին օգնություն տրամադրելու գործը կվերջացնի 2020 թ. փետրվարին, Մոզամբիկի մասնաճյուղը՝ 2020 թ. հունվարին, իսկ Զիմբաբվեն աշխատանքներն ավարտել է 2019 թ. սեպտեմբերին։ Ըստ հաշվարկների՝ այդ աշխատանքների համար ընդհանուր առմամբ կծախսվի 4 միլիոն ամերիկյան դոլար։

Թրենթ Էդսոնը, ով Զիմբաբվեի մասնաճյուղի կոմիտեի անդամ է և ծառայում է աղետից տուժածների աջակցության բաժնում, նշում է. «Եղբայրներն ու քույրերը, որոնց տները վերակառուցվել են, անչափ ուրախ էին։ Շատ քաջալերական էր տեսնել թե՛ տեղի, թե՛ հեռվից եկած եղբայրների անկեղծ հոգատարությունը։ Բոլորն ուզում էին ինչ-որ ձևով օգտակար լինել»։

Հարավարևելյան Աֆրիկայում «Իդայ» փոթորկից տուժած մեր ավելի քան 10 000 եղբայրներն ու քույրերը, ինչպեսև մենք շնորհակալ ենք Եհովային այն ջերմ սիրո համար, որը դրսևորվեց «նեղ օրում» (Առակներ 17։17

 

Կամավորները վերակառուցել են եղբայր Ուայլոս Մբենդերայի և նրա կնոջ՝ քույր Էսինալա Մբենդերայի տունը։ Նրանք ծառայում են Մալավիի Քոլոգոնջոյ ժողովում։

Եղբայր Նեհիմիյահ Թայգերը և նրա կինը՝ Ֆատիմա Սենգամի Թայգերը, իրենց վերակառուցված տան առաջ (Զիմբաբվե)։

Եղբայր Ուիթնես Ջաբուն և եղբայր Ավգուստին Կամաձին, ովքեր ծառայում են որպես շրջանային վերակացու հովվական այցելություն են անում մի Վկա ընտանիքի, ում տունը ավերվել է (Նչալո, Մալավի)։

Եղբայրները Չիմոյոյում՝ տուժածներին օգնելու կենտրոնում, մեքենայից դատարկում են եգիպտացորենի սերմի պարկերը, որպեսզի հետո բաժանեն Մոզամբիկի եղբայրներին։

Եղբայրները պատրաստվում են նավակներով անցնել Շիրե գետը, որպեսզի օգնություն հասցնեն Մոզամբիկի սահմանամերձ գոտիներում ապրող եղբայրներին։

Եղբայրներն ու քույրերը Մոզամբիկի Տենգանի գյուղի Թագավորության սրահ են տեղափոխում են Մալավիի հավատակիցների կողմից ուղարկված հումանիտար օգնությունը։

Եղբայրներն ու քույրերը Մոզամբիկի Տենգանի գյուղի Թագավորության սրահի առաջ ստանում են հումանիտար օգնություն։