ԱՊՐԻԼԻ 1, 2022
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եհովան պաշտպանում է «քարե պարսպի նման»
2022 թ. փետրվարի 16-ին Ղրիմի Հանրապետության Կերչ քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Արտյոմ Շաբլիին և դատապարտեց երկու տարվա պայմանական ազատազրկման։
Ժամանակագրություն
Մայիսի 26, 2020
Անվտանգության ուժերը Ղրիմում խուզարկեցին Արտյոմի և չորս այլ Վկաների տներ։ Ներխուժման ընթացքում Արտյոմի չորսամյա որդու ոտքերը վնասվեցին, երբ ոստիկանները կոտրեցին պատուհանը։ 3 ժամ տևած խուզարկությունից հետո Արտյոմը ձերբակալվեց։ Նրան երեք օր պահեցին մենախցում։
Հունիսի 9, 2020
Արտյոմը դիմեց Կերչի քաղաքային դատարան և խնդրեց ցույց տալ հետաքննության արդյունքները, որոնք օգտագործվելու էին իր դեմ։ Թեև ըստ օրենքի՝ դատարանը պարտավոր էր բավարարել հայցը, բայց այն մերժվեց։
Մայիսի 24, 2021
Սկսվեցին դատական նիստերը։ Շատ եղբայրներ և քույրեր եկել էին դատարան, որ աջակցեն Արտյոմին, սակայն նրանց թույլ չտվեցին մտնել նիստերի դահլիճ։
Տվյալներ
Արտյոմը իր սեփական փորձով է համոզվել, որ Եհովան աջակցում է իրեն նվիրվածներին։ Մենք համոզված ենք, որ նա կլինի վեմ, ամրոց և ապահով բարձունք Ռուսաստանի և Ղրիմի մեր բոլոր հավատակիցների համար (Սաղմոս 18։2)։