ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 2022
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եղբայրներ Դուբովենկոն ու Լիտվինյուկը դատապարտվել են վեց տարվա ազատազրկման
2022 թ. նոյեմբերի 30-ին Ղրիմի Հանրապետության Արմյանսկ քաղաքի շրջանային դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Ալեքսանդր Դուբովենկոյին և Ալեքսանդր Լիտվինյուկին։ Երկու եղբայրներն էլ դատապարտվեցին վեց տարվա ազատազրկման։ Որոշումը անմիջապես ուժի մեջ մտավ, և նրանք կալանավորվեցին։
Տվյալներ
Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ երբ էլ ու որտեղ էլ փորձությունների բախվենք, Եհովան միշտ մեր կողքին կլինի (Սաղմոս 139։7-12)։
Ժամանակագրություն
Օգոստոսի 2, 2021
Քրեական գործ հարուցվեց։ Երկու եղբայրները մեղադրվեցին տեսակոնֆերանսի միջոցով ծայրահեղական կազմակերպության գործունեություն ծավալելու մեջ։
Օգոստոսի 5, 2021
Խուզարկվեցին ութ Եհովայի վկա ընտանիքների տներ, այդ թվում՝ Դուբովենկոյինը և Լիտվինյուկինը։ Եղբայր Լիտվինյուկը ձերբակալվեց և նախնական կալանքի վերցվեց։
Օգոստոսի 6, 2021
Եղբայր Լիտվինյուկը ազատվեց նախնական կալանքից։ Նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։
Օգոստոսի 9, 2021
Ոստիկանները երկրորդ անգամ խուզարկեցին Դուբովենկոյի տունը։ Ալեքսանդրին հարցաքննեցին ու տնային կալանքի տակ առան։
Օգոստոսի 11, 2021
Եղբայր Լիտվինյուկը մեղադրվեց ծայրահեղական կազմակերպության գործունեություն կազմակերպելու մեջ։
Փետրվարի 8, 2022
Եղբայր Դուբովենկոն մեղադրվեց ծայրահեղական կազմակերպության գործունեություն կազմակերպելու մեջ։
Ապրիլի 29, 2022
Սկսվեց դատաքննությունը։ Դատավորը մերժեց եղբայր Լիտվինյուկի՝ տնային կալանքի ընթացքում բժշկի այցելելու և բուժում ստանալու մասին դիմումը։
Սեպտեմբեր 8, 2022
Երկու եղբայրներին թույլ տրվեց օրվա ընթացքում տնից դուրս գալ առավոտյան 7։00-ից երեկոյան 19։00-ն ընկած ժամանակահատվածում։
Նոյեմբերի 30, 2022
Երկու եղբայրներն էլ դատապարտվեցին 6 տարվա ազատազրկման։