ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 2020
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Էտա» փոթորիկը հարվածել է Կենտրոնական Ամերիկային, Կայմանի կղզիներին, Բահամներին, Ջամայկային, Մեքսիկային և ԱՄՆ-ին
Վայրը
Կենտրոնական Ամերիկա, Բահամյան կղզիներ, Մեծ Կայման կղզի, Ջամայկա, Մեքսիկա և ԱՄՆ-ի հարավարևելյան շրջաններ։
Աղետ
2020 թ. նոյեմբերի 3-ին վտանգավորության 4-րդ աստիճանի «Էտա» փոթորիկը հարվածել է Նիկարագուայի Պուերտո Կաբեսաս կղզուն և առաջ շարժվելով դեպի Կենտրոնական Ամերիկայի այլ մասեր՝ մեծ ավերածություններ է առաջացրել։
Ցավոք, հեղեղները քշել-տարել են Մեքսիկայի Տաբասկո նահանգում բնակվող մի Վկա զույգի իննամյա թոռանը։
«Էտա» փոթորկի ուժգնությունը նվազել է, և այն վերածվել է արևադարձային փոթորկի, որից հետո հարվածել է Մեծ Կայման կղզուն, Բահամյան կղզիներին և Ջամայկային։ Փոթորիկը հասել է նաև Մեքսիկայի ծոց և ավերածություններ առաջացրել ԱՄՆ-ում։
Տուժած հավատակիցներ
Կոստա Ռիկա
108 քարոզիչ տարհանվել է։
7 քարոզիչ կորցրել է ողջ ունեցվածքը։
Գվատեմալա
163 քարոզիչ տարհանվել է, որոնցից 85-ը արդեն վերադարձել են տուն։
3 ընտանիք կորցրել է ողջ ունեցվածքը։
3 հոգուց բաղկացած մի ընտանիք մնացել է տան երկրորդ հարկում, մինչև փրկարարները օգնության են հասել։
Հոնդուրաս
1 984 քարոզիչ տարհանվել է, որոնցից առնվազն 376-ը արդեն վերադարձել են տուն։
Ջամայկա
4 քարոզիչ տարհանվել է։
Մեքսիկա
1 618 հոգի տարհանվել է Չիապաս և Տաբասկո նահանգներից։ Նրանցից 112-ը արդեն վերադարձել են տուն։
Նիկարագուա
238 քարոզիչ տարհանվել է, որոնցից 232-ը արդեն վերադարձել են տուն։
Պանամա
27 քարոզիչ տարհանվել է, որոնցից 6-ը արդեն վերադարձել են տուն։
ԱՄՆ
48 քարոզիչ տարհանվել է, որոնցից 27-ը արդեն վերադարձել են տուն։
Վնասներ
Բահամներ
1 տուն վնասվել է։
Կոստա Ռիկա
3 տուն ավերվել է։
6 տուն վնասվել է։
Գվատեմալա
2 տուն սողանքների պատճառով քանդվել է։
Հոնդուրաս
7 Թագավորության սրահ թեթևակի վնասվել է։
Նիկարագուա
73 տուն վնասվել է։
Մեծ Կայման կղզի
4 տուն վնասվել է։
1 Թագավորության սրահ թեթևակի վնասվել է։
Ջամայկա
50 տուն վնասվել է։
1 Թագավորության սրահ վնասվել է։
ԱՄՆ
141 տուն վնասվել է։
9 Թագավորության սրահ թեթևակի վնասվել է։
Օգնություն աղետից տուժածներին
Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղը հումանիտար աշխատանքները համակարգելու նպատակով աղետից տուժածներին օգնելու 3 կոմիտե է նշանակել՝ երկուսը՝ Մեքսիկայում, մեկը՝ Հոնդուրասում։ Աղետից տուժած մյուս երկրներում այդ գործը կատարում են COVID-19 համավարակից տուժածներին օգնություն տրամադրելու համար նշանակված կոմիտեները։
Միացյալ Նահանգների մասնաճյուղի տարածքում այդ աշխատանքներն իրականացնում են ժողովները, ինչպես նաև COVID-19-ից տուժածներին օգնություն տրամադրելու համար նշանակված կոմիտեները։
Այս բոլոր տարածքներում ծառայող շրջանային վերակացուները հոգևոր աջակցություն են ցուցաբերում տուժած ընտանիքներին։
Մեր եղբայրներն ու քույրերը տարհանվածներին կացարան և սնունդ են տրամադրել։
Այս բոլոր աշխատանքներն իրականացվել են՝ հաշվի առնելով COVID-19 համավարակից պաշտպանվելու անվտանգության կանոնները։
Չնայած այս փոթորկի առաջացրած ավերածություններին՝ մենք քաջալերվում ենք՝ տեսնելով, թե մեր հավատակիցները որքան են աջակցում միմյանց։ Մենք գիտենք, որ մեր Աստված Եհովան կլինի «ապահով բարձունք նեղության ժամանակներում» (Սաղմոս 9։9)։