Անցնել բովանդակությանը

Մաքսիմ Զինչենկոն և նրա կինը՝ Կարինան

ՀՈՒՆՎԱՐԻ 23, 2024 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ԱՊՐԻԼԻ 18, 2024
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ | «Հավատացողի համար ամեն ինչ հնարավոր է»

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ | «Հավատացողի համար ամեն ինչ հնարավոր է»

2024 թ. ապրիլի 16-ին Նախիմովսկի շրջանի Սևաստոպոլ քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Մաքսիմ Զինչենկոյին և դատապարտեց երկու տարվա հարկադիր աշխատանքի։ Նա պետք է ապրի ուղղիչ աշխատանքային գաղութում և աշխատի համայնքում իրեն նշանակված վայրում։

Տվյալներ

Վստահ ենք, որ Եհովան կվարձատրի Մաքսիմին և մյուս բոլոր քաջ ու դիմացկուն հավատակիցներին, ովքեր շարունակում են կատարել իր կամքը (Եբրայեցիներ 10։35, 36

Ժամանակագրություն

  1. Մայիսի 17, 2023

    Նրա դեմ մեղադրանք առաջադրվեց որպես ծայրահեղական կազմակերպության գործունեության մասնակից։

  2. Մայիսի 22, 2023

    Խուզարկվեց Մաքսիմի տունը։ Նրան և Կարինային հարցաքննեցին։ Մաքիսմին տեղափոխեցին նախնական կալանքի կենտրոն։

  3. Մայիսի 24, 2023

    Մաքսիմը ազատ արձակվեց։ Նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։

  4. Հուլիսի 12, 2023

    Սկսվեց դատաքննությունը։