ՄԱՅԻՍԻ 9, 2022
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ ԵՆ | Ղրիմում մեր հավատակիցները դիմանում են Եհովայի օգնությամբ
2022 թ. հոկտեմբերի 6-ին Սևաստոպոլի Նախիմովսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Վլադիմիր Մալադիկային, Վլադիմիր Սակադային և Եվգենի Ժուկովին։ Նրանք դատապարտվեցին վեց տարվա ազատազրկման։ Եղբայրները անմիջապես կալանավորվեցին։
Ժամանակագրություն
Հոկտեմբերի 1, 2020
Սևաստոպոլում ԱԴԾ աշխատակիցները խուզարկեցին ինը Եհովայի վկա ընտանիքների տներ, այդ թվում՝ Մալադիկաների, Սակադաների և Ժուկովների տները։ Մալադիկաների տան խուզարկության ժամանակ ոստիկանները գտան կաթի փոշու մի տարա։ Նրանք սկսեցին պնդել, որ դա թմրանյութի նմանվող զանգված է, և եղբայր Մալադիկային ու նրա կնոջը՝ Նատալյային ուղարկեցին հոգեբուժական կլինիկա՝ զննության։ Նույն օրը՝ ավելի ուշ, Նատալյան ազատ արձակվեց, իսկ եղբայրներ Մալադիկան, Սակադան և Ժուկովը վերցվեցին նախնական կալանքի։ Հաջորդ օրը նրանց տեղափոխեցին նախնական կալանավայր։
Մարտի 23, 2021
Եղբայր Սակադան ազատ արձակվեց նախնական կալանքից։ Նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։ Եղբայր Սակադային պարտադրեցին կրել տեղորոշման սարք, նրան արգելվում էր օգտվել ինտերնետից, զանգահարել, ինչպես նաև հաղորդակցվել այդ դատական գործում ընդգրկված եղբայրների հետ։
Մարտի 30, 2021
Եղբայր Մալադիկան ազատ արձակվեց նախնական կալանքից։ Նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։
Մայիսի 17, 2021
Ավելի քան յոթ ամիս նախնական կալանքի տակ գտնվելուց հետո եղբայր Ժուկովը ազատ արձակվեց։ Նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։
Սեպտեմբերի 30, 2021
Սկսվեց դատաքննությունը։
Տվյալներ
Մենք վստահ ենք, որ Եհովան հաստատուն կդարձնի Ղրիմում հալածվող մեր հավատակիցների սրտերը (1 Թեսաղոնիկեցիներ 3։12, 13)։