Անցնել բովանդակությանը

Ձախից աջ՝ Տարաս Կուզոն և նրա կինը՝ Դարյան, Սերգեյ Լյուլինը, Պյոտոր Ժիլցովը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 2022 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է։ ՄԱՐՏԻ 22, 2024
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ՄԵՂԱՎՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԴԱՏԱՎՃԻՌԸ ԲԵԿԱՆՎԵԼ Է | Եհովան օգնում է հաղթահարել բացասական զգացումները

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ՄԵՂԱՎՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԴԱՏԱՎՃԻՌԸ ԲԵԿԱՆՎԵԼ Է | Եհովան օգնում է հաղթահարել բացասական զգացումները

2024 թ. մարտի 21-ին Ղրիմի Հանրապետության Գերագույն դատարանը բեկանեց եղբայր Տարաս Կուզոյին, նրա կնոջը՝ Դարյա Կուզոյին, և եղբայրներ Սերգեյ Լյուլինին ու Պյոտոր Ժիլցովին մեղավոր ճանաչելու դատավճիռը։ Եղբայրները անմիջապես ազատ արձակվեցին։ Այժմ նրանց գործը հետ կուղարկվի Ղրիմի Հանրապետության Յալթա քաղաքի դատարան՝ վերաքննության։

2023 թ. փետրվարի 27-ին Ղրիմի Հանրապետության Յալթա քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Տարաս Կուզոյին, նրա կնոջը՝ Դարյա Կուզոյին, և եղբայրներ Սերգեյ Լյուլինին ու Պյոտոր Ժիլցովին։ Դարյան դատապարտվեց երեք տարվա պայմանական ազատազրկման։ Նա չի կալանավորվի։ Տարասը դատապարտվեց վեցուկես տարվա ազատազրկման։ Սերգեյն ու Պյոտրը դատապարտվեցին վեց տարի և մեկ ամսվա ազատազրկման։ Երեք եղբայրներին էլ դատական նիստերի դահլիճից անմիջապես տարան կալանավայր։

Ժամանակագրություն

  1. Մարտի 4, 2021

    Տարասի դեմ քրեական գործ հարուցվեց։ Նա մեղադրվեց ծայրահեղական կազմակերպություն ֆինանսավորելու մեջ։

  2. Մարտի 11, 2021

    Ինը Եհովայի վկաների տներ խուզարկվեցին, այդ թվում՝ Կուզոների և Սերգեյի տները։ Տարասը վերցվեց նախնական կալանքի։

  3. Մարտի 12, 2021

    Տարասը ազատ արձակվեց։ Նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք, սակայն նրան թույլ չտրվեց ապրել ընտանիքի հետ։

  4. Հուլիսի 29, 2021

    Դարյայի, Պյոտորի և Սերգեյի դեմ քրեական գործ հարուցվեց։ Պյոտորը տեղափոխվեց ժամանակավոր կալանավայր։

  5. Հուլիսի 30, 2021

    Քրեական գործերը միացվեցին։ Պյոտորը ազատ արձակվեց, նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։

  6. Օգոստոսի 11, 2021

    Սերգեյը ձերբակալվեց և տեղափոխվեց նախնական կալանավայր, որը մոտ 800 կմ (497 մղոն) հեռու էր։ 16 ժամ տևած ճամփորդության ընթացքում նրա ձեռքերը շղթայված էին գլխի վերևում գտնվող ձողին, իսկ ոտքերը կպչուն ժապավենով ամրացված էին նստատեղին։

  7. Մարտի 1, 2022

    Սերգեյը ազատ արձակվեց կալանքից, նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։

  8. Ապրիլի 4, 2022

    Սկսվեց դատաքննությունը։

  9. Հուլիսի 11, 2022

    Պյոտորը, Սերգեյը և Տարասը ազատ արձակվեցին տնային կալանքից։ Նրանց նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։

Տվյալներ

Անազատության մեջ կամ տնային կալանքի տակ լինելով՝ մեր հավատակիցները գուցե իրենց «նեղ դրության մեջ» զգան, բայց Եհովան երբեք չի լքի իր անվան համար հալածվողներին (2 Կորնթացիներ 4։8, 9