Անցնել բովանդակությանը

Իկալուիտ քաղաքը (Նունավուտ, Կանադա)։ Առաջին պլանում՝ եղբայրներն ու քույրերը նվիրման ծրագրից հետո հավաքվել են Թագավորության սրահի բակում

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 2023
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թագավորության լուրը ջերմացնում է Կանադայի և ԱՄՆ հյուսիսում ապրողների սրտերը

Թագավորության լուրը ջերմացնում է Կանադայի և ԱՄՆ հյուսիսում ապրողների սրտերը

Եղբայր Մարկ Սանդերսոնը Իկալուիտում (Նունավուտ) ներկայացնում է նվիրման ելույթը

2023 թ. մայիսի 20-ին Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Մարկ Սանդերսոնը ներկայացրեց Իկալուիտի (Նունավուտ, Կանադա) նոր Թագավորության սրահի նվիրման ելույթը։ Ընդհանուր հաշվով՝ ծրագրին ֆիզիկապես ներկա էր 44 հոգի, իսկ 388-ը միացել էր տեսակապի միջոցով: Նունավուտը երկրագնդի ամենանոսր բնակեցված տարածքներից մեկն է։ Այն ունի 40 000-ից քիչ բնակիչ և մոտ 1 837 000 քառակուսի կիլոմետր (709 270 քառակուսի մղոն) տարածք: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր jw.org կայքում, այս Թագավորության սրահը կառուցելիս մեր եղբայրները առանձնահատուկ դժվարություններ են հաղթահարել։ Բարի լուրը այս մեկուսի տարածք բերած անվախ Վկաները ստիպված էին դիմանալ ցուրտ եղանակին և հարմարվել դժվար տեղանքին։ Նվիրման ծրագրի ժամանակ խոսվեց նրանց վճռականության և հավատարմության մասին։

Կանադայի հյուսիսային տարածքները զբաղեցնում են ցամաքային տարածքի 40 տոկոսը և ընդգրկում են Նունավուտը, հյուսիսարևմտյան տարածքները և Յուկոնը

1976 թ.-ին քույր Մարգարեթ Գալին Մոնրեալից (Քվեբեկ) տեղափոխվեց 2 052 կիլոմետր (1 275 մղոն) հեռու գտնվող մի տարածք, որն այժմ հայտնի է Իկալուիտ անունով (Նունավուտ): Նա առաջին Վկան էր, ով քարոզեց այդ ընդարձակ և ամայի տարածքում։ Նույն տարի՝ ավելի ուշ, եղբայր Հանս Պինտարը, ով ծառայում էր որպես շրջանային վերակացու, իր կնոջ՝ Միներվայի հետ մեկ շաբաթով այցելեց քույր Գալիին՝ քաջալերելու և նրա հետ ծառայությանը մասնակցելու համար։

Այնուհետև 1983 թ.-ին Իկալուիտ մեկնեց նախանձախնդիր Վկաների մի փոքր խումբ։ Քարոզչական գործում նրանց համատեղ ջանքերի շնորհիվ մի տեղաբնիկ ընտանիք մկրտվեց։ Հաջորդ 20 տարիների ընթացքում Թագավորության խիզախ քարոզիչները բարի լուրը հայտնելու համար բազմաթիվ ճամփորդություններ կատարեցին դեպի այս մեկուսի շրջան։ 2008 թ.-ին Իկալուիտում խումբ հիմնվեց: 2010 թ.-ին այս փոքր խումբն արդեն դարձել էր ժողով և իր հանդիպումներն անցկացնում էր դպրոցի մարզադահլիճում։ Եղբայրների ու քույրերի ոգևորությանը չափ չկար, երբ 2022 թ. հոկտեմբերին տեղափոխվեցին իրենց նորակառույց Թագավորության սրահ։

Անձնազոհ քարոզիչները տարիներ շարունակ եռանդուն են մնում՝ չնայած Կանադայի հյուսիսային տարածքների ծանր պայմաններին

Իկալուիտից բացի՝ հատուկ ռահվիրաները մյուսների հետ քարոզում էին նաև Նունավուտի այլ մեկուսի վայրերում։ Եղբայր Ջոել Թերիենը և նրա կինը՝ Շերիլը, նրանց թվում էին: Նրանք տեղափոխվեցին Բեյքեր լճի տարածք, որը Իկալուիտից 1 329 կիլոմետր (826 մղոն) դեպի արևմուտք է գտնվում: Եղբայր Թերիենը հիշում է. «Չնայած ցուրտ եղանակին, մեկուսացմանը և ծախսերին՝ արժեր զոհողություններ անել: Բեյքեր լճի մերձակայքում ապրող մարդկանց սրտաբուխ արձագանքից ակնհայտ էր, որ Եհովան օրհնում է մեզ։ Ուրախ էինք, որ հնարավորություն ունեինք աստվածաշնչյան բարի լուրը հայտնելու այնտեղ ապրող մարդկանց»։

Ջոել Թերիենը և Ջոզեֆ Ութաթնակը մասնակցում են «Համբերետար եղեք» տարածաշրջանային համաժողովին (Վինիպեգ, Կանադա, օգոստոսի 25, 2023 թ.)

Ջոզեֆ Ութաթնակը Բեյքեր լճի մոտակայքի այն բնակիչներից է, ով դրականորեն արձագանքեց Թագավորության բարի լուրին: Նա ընդունեց եղբայր Թերիենի՝ Աստվածաշնչի ուսումնասիրության առաջարկը և 2021 թ.-ին մկրտվեց։ Այժմ եղբայր Ութաթնակը միակ քարոզիչն է, ով ապրում է այդ տարածքում։ Երբ նա իմացավ, որ 2023 թ. մայիսին տեղի է ունենալու Իկալուիտի Թագավորության սրահի նվիրումը, զգալի ջանքեր գործադրեց, որպեսզի ներկա գտնվի ծրագրին։ Մկրտությունից հետո առաջին անգամ էր, որ նա Թագավորության սրահում հանդիպեց իր եղբայրներին ու քույրերին։ Նա ասաց. «Ես այնքան տպավորվեցի, երբ տեսա կառուցված Թագավորության սրահը։ Շատերը, ովքեր մասնակցել էին Սրահի շինարարությանը, տեղի բնակիչներ չէին և սովոր չէին մեր կլիմային ու կենսապայմաններին: Ակնհայտ էր, որ նրանց մղիչ ուժը Եհովայի և մերձավորի հանդեպ սերն էր»։

Ներկայում ընդհանուր հաշվով 178 եղբայրներ և քույրեր են ծառայում հյուսիսային տարածքների չորս ժողովներում։ Դրանցից մեկը գտնվում է Նունավուտում, երկուսը՝ հյուսիսարևմտյան տարածքներում, և մեկը՝ Յուկոնում։ Այս տարածքները Կանադայի ցամաքային տարածքի գրեթե 40 տոկոսն են կազմում: Ճիշտ է, Կանադայի ծայր հյուսիսում եղանակը ծայրահեղ ցուրտ է, իսկ տեղանքը՝ դժվարանցանելի, սակայն մեր հավատակիցները ջանք չեն խնայում, որ հանդիպեն տեղի բնակիչներին և այս հեռավոր տարածքներում քարոզեն բարի լուրը (Գործեր 1:8)։ Հիանում ենք նրանց վճռականությամբ։

ԱԼՅԱՍԿԱՅԻ ՄԵԿՈՒՍԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ (ԱՄՆ)

Վերևի աջ կողմում՝ Հեյնզի (Ալյասկա) Թագավորության սրահը: Ներքևի աջ կողմում՝ ժողովի հանդիպում՝ Հեյնզի նոր Թագավորության սրահում

Ալյասկան ԱՄՆ-ի ամենամեծ և ամենահյուսիսային նահանգն է, որը զբաղեցնում է մոտ 1 723 000 քառակուսի կիլոմետր (665 254 քառակուսի մղոն) տարածք։ Այն ավելի քան երկու անգամ մեծ է Տեխաս նահանգից: Ալյասկայում ապրում է մոտ 730 հազար մարդ։ Թագավորության բարի լուրն առաջին անգամ Ալյասկա հասավ 1897 թ.-ին։ Այսօր այնտեղի 30 ժողովներում և 8 խմբերում Թագավորության մասին հայտնում են մոտ 2 400 քարոզիչներ։ Ալյասկայի ամենամեծ քաղաքում՝ Անքորիջում, տարբեր լեզուներով տասը ժողովներ և հինգ խմբեր կան, այդ թվում՝ հմոնգ (սպիտակ), կորեերեն, ռուսերեն, սամոերեն և կենտրոնական Ալյասկայի յուպիկ լեզվով, որով խոսում են բնիկները։ Այլ քաղաքներում, ինչպիսիք են Ֆերբենքսը, Ջունոն և Ուասիլան, նույնպես կան տարբեր լեզուներով գործող ժողովներ և խմբեր։ Բացի այդ՝ բարի լուրը քարոզվում է Բեթել, Ուրանգել և Հեյնզ ավաններում։

Եղբայր Քենեթ Կուկը ներկայացնում է նվիրման ելույթը (Հեյնզ, Ալյասկա)

2014 թ. օգոստոսին երկու հատուկ ռահվիրաներ՝ եղբայրներ Սեբաբի Լեբայոն և Դասթին Ուոթսոնը, հրավիրվեցին տեղափոխվելու Ալյասկայի ծայրամասում գտնվող Հեյնզ ավան՝ Անքորիջից մոտ 825 կմ (513 մղոն) հարավ-արևելք։ Մեկ տարվա ընթացքում նրանք Աստվածաշնչի 40 ուսումնասիրություն սկսեցին։ Այս մարդկանցից մի քանիսը առաջադիմեցին և մկրտվեցին: Մինչ 2018 թ. Հեյնզում մի փոքր ժողով էր գործում, իսկ հանդիպումներն անցկացվում էին տեղի գրադարանում։ 2021 թ.-ին եղբայրները մի շինություն գնեցին և այն վերածեցին Թագավորության սրահի։ Ավելի ուշ՝ 2022 թ. սեպտեմբերին, Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Քենեթ Կուկը 48 ունկնդիրների առաջ ներկայացրեց նվիրման ելույթը, իսկ 86 հոգի այն դիտեց տեսակապի միջոցով։ Այսօր 21 քարոզիչներից բաղկացած այս ժողովը բարի լուրը հայտնում է Հեյնզում և այլ հեռավոր վայրերում։

Դասթին Ուոթսոնը (ձախ կողմում) և Սեբաբի Լեբայոն (աջ կողմում)՝ Հեյնզ ժամանելուց հետո (2014 թ.)

2022 թ.-ին Հեյնզի Թագավորության սրահի նվիրմանը ներկա գտնվելուց հետո եղբայր Լեբայոն ասաց. «Այնքա՜ն քաջալերական է տեսնել, որ անգամ հեռավոր վայրերում Եհովան հնարավորություն է տալիս «ամեն տեսակ մարդկանց» սովորել իր մասին» (1 Տիմոթեոս 2։4