ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 2021
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կառավարիչ մարմինը հայտարարեց, որ որոշ տարածքներում կվերականգնվի հանդիպումներին ֆիզիկապես ներկա լինելու կարգը
Կառավարիչ մարմինը հայտարարեց, որ որոշ մասնաճյուղերի տարածքներում փորձնականորեն կվերականգնվի ժողովի հանդիպումներին ֆիզիկապես ներկա լինելու կարգը։ Մասնաճյուղերը կընտրեն Թագավորության սրահներ, որոնք գտնվում են այնպիսի տարածքներում, որտեղ պատվաստվածների թիվը բարձր է, իսկ վարակվածներինը՝ ցածր։ Ծրագիրը կկազմակերպվի հավաքույթներ անցկացնելու վերաբերյալ տեղի կանոններին համապատասխան։ Այս հայտարարությունը մասնաճյուղերում արվեց 2021 թ. հոկտեմբերի 15-ին։
Փորձարկումների արդյունքում գուցե որոշվի, որ աշխարհի ավելի շատ մասերում վերականգնվի ժողովի հանդիպումներին ֆիզիկապես ներկա լինելու կարգը: Սակայն հայտարարության մեջ ասվում էր, որ ընդհանուր առմամբ կազմակերպության՝ ֆիզիկական ներգրավվածություն պահանջող գործունեության տեսակները պետք է մնան կասեցված առնվազն մինչև 2022 թ. հունվարի 1-ը։
Մենք շատ շնորհակալ ենք, որ Կառավարիչ մարմինը հոգ է տանում համաշխարհային եղբայրության համար և փորձում է շրջահայացորեն վերականգնել կազմակերպության գործունեությունը։ Խնդրում ենք ձեզ աղոթել, որ Եհովան առաջնորդի և օրհնի այս նախաձեռնությունը (Առակներ 14։16)։