Անցնել բովանդակությանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 2019
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հատուկ քարոզարշավ Ավստրիայի և Գերմանիայի արաբախոս մարդկանց համար

Հատուկ քարոզարշավ Ավստրիայի և Գերմանիայի արաբախոս մարդկանց համար

2019 թ. օգոստոսի 31-ից հոկտեմբերի 26-ը 19 երկրներից եղբայրներ և քույրեր Ավստրիայում և Գերմանիայում մասնակցեցին արաբախոս մարդկանց աստվածաշնչյան կրթություն տալու նախաձեռնությանը։ Հատուկ քարոզարշավի ընթացքում 1 782 մասնակիցներ ընդհանուր առմամբ 40 724 ժամ տրամադրեցին այդ կրթական գործին, ցույց տվեցին 4 483 տեսանյութ և տարածեցին 24 769 աստվածաշնչյան հրատարակություն։

Վերջին մի քանի տարիներին մեկ միլիոնից ավելի փախստականներ, որոնցից շատերը արաբախոս երկրներից են, բնակություն են հաստատել Ավստրիայում և Գերմանիայում։ Նրանց մեծ մասը երբեք չի լսել աստվածաշնչյան մխիթարական լուրը։ Կանադայից, Միացյալ Նահանգներից և Եվրոպայի տարբեր երկրներից եկած եղբայրներն ու քույրերը օգնության ձեռք մեկնեցին Ավստրիայի և Գերմանիայի արաբախոս դաշտում ծառայող 1 108 քարոզիչներին։ Միասին նրանք այցելեցին 24 շրջան, այդ թվում՝ այնպիսի խոշոր քաղաքներ, ինչպիսիք են Բեռլինը, Գրացը, Դրեզդենը, Համբուրգը, Վիեննան, Քյոլնը և Ֆրանկֆուրտը։

Տեղի եղբայրներից մեկը գրեց. «Քարոզարշավն այնպիսի դրական ազդեցություն ունեցավ մեզ վրա, որ երբեք չէինք էլ կարող պատկերացնել։ Հրավիրված եղբայրները ոգևորեցին մեզ, և մենք շատ շնորհակալ ենք նրանց իրենց օգնության համար։ Մեզ համար առանձնաշնորհում էր այս հատուկ քարոզարշավին մասնակցելը»։

Արաբախոս երկրից մի երիտասարդ Եհովայի վկաների ժողովի հանդիպմանը ներկա լինելուց հետո մոտեցավ եղբայրներից մեկին և հուզմունքով ասաց. «Դուք գիտե՞ք, թե գերմաներենով ինչ է նշանակում «mahabba» բառը»։

— Liebe (սեր),— պատասխանեց եղբայրը։

— Այո՛,— ասաց երիտասարդը,— հենց դա ես այսօր տեսա այստեղ։ Դուք շատ բարի էիք իմ հանդեպ։ Բոլորը ողջունում էին ինձ ու սեղմում ձեռքս։ Ես տարբեր երկրներից եկած շատ մարդկանց տեսա, ովքեր հարգանքով էին վերաբերվում իրար։ Եթե բոլորը այդպես վարվեն, աշխարհն ուրիշ կլինի, վստահ եղեք։

Մեկ ուրիշ մարդ Եհովայի վկաների մասին հետևյալն ասաց. «Դուք հմտացել եք մարդկանց հետ փոխհարաբերվելու հարցում և ստեղծել աշխարհի ամենալավ համայնքներից մեկը»։

Արաբախոս երկրից մի ամուսնական զույգ, որն արդեն մոտ մեկ տարի բնակվում է Գերմանիայում, եղբայրներին իր տուն հրավիրեց՝ թեյ խմելու։ Երբ վերջիններս բացատրեցին իրենց այցելության նպատակը, կինը հարցրեց. «Դուք Եհովայի վկա՞ եք»։ Եղբայրները պատասխանեցին՝ այո՛։ Այդ ժամանակ կինն ասաց. «Անհավատալի է։ Ես ամիսներ շարունակ փնտրել եմ ձեզ։ Նույնիսկ գնացել եմ գլխավոր երկաթուղային կայարան, որ գտնեմ ձեզ։ Եվ հիմա դուք այստեղ եք։ Դուք ինձ մոտ եք եկել։ Աստված է ուղարկել ձեզ»։

Եհովան մեծապես օրհնեց մեր նախանձախնդիր եղբայրների ու քույրերի ջանքերը, որոնք մասնակցեցին աստվածաշնչյան հույսի մասին «բոլոր ազգերի» մարդկանց հայտնելու նպատակով կազմակերպված այս քարոզարշավին (Մատթեոս 28։19