Անցնել բովանդակությանը

ՄԱՅԻՍԻ 8, 2024
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հորդ անձրևները ուժգին ջրհեղեղներ են առաջացնում Քենիայում և Տանզանիայում

Հորդ անձրևները ուժգին ջրհեղեղներ են առաջացնում Քենիայում և Տանզանիայում

2024 թ. ապրիլին հորդ անձրևները կործանարար ջրհեղեղների պատճառ դարձան Քենիայում և Տանզանիայում։ Քենիայում ավելի քան 185 000 մարդ է տեղահան եղել, 200-ն էլ կորցրել է իր կյանքը։ Իսկ հարևան Տանզանիայում շուրջ 200 000 հոգի է տարհանվել, գրեթե 200-ն էլ մահացել է։ Ակնկալվում է, որ գալիք շաբաթներին ևս վնասաբեր տեղումներ կլինեն։

Տուժած հավատակիցներ և վնասներ

  • Ցավոք, 1 քույր և նրա դուստրը մահացել են։

  • 59 քարոզիչ տարհանվել է։

  • 14 տուն վնասվել է։

  • 3 Թագավորության սրահ և աստվածապետական դպրոցների 1 համալիր վնասվել են։

Օգնություն աղետից տուժածներին

  • Շրջանային վերակացուները և տեղի երեցները հոգևորապես աջակցում են ու հումանիտար օգնություն տրամադրում ջրհեղեղից տուժածներին։

Աղոթում ենք այս բնական աղետից տուժած մեր եղբայրների ու քույրերի համար։ Թեև ապրում ենք չափազանց ծանր ժամանակներում, վստահ ենք, որ շուտով «ոչնչից չենք վախենա, նաև այն ամենից, ինչը սարսափ է ներշնչում» (Եսայիա 54։14